04.25.2017

Շաբաթվա առաջադրանքները՝ 25-28.04.2017

Հատուկ՝ 25-28.2-04.2017

  1. Կարդա Համո Սահյանի նշված բանաստեղծությունները. «Ուր որ նայում եմ», «Անունդ տալիս»։ Կարծիքդ գրիր բանստեղծությունների մասին. ի՞նչ է նկարագրված, բնության նկարագրությամբ ի՞նչ հույզեր է առաջացնում։ Ո՞ր գույներն են գերակշռում, ինչ փոխաբերական իմաստ կա այս բանաստեղծություններում։
  2. Տրված բառերի ուղղագրությունը սովորիր։ Քեզ անծանոթ բառերի բացատրությունը գտիր.
    անաչառ, աղքատ, օտարական, սրտապատառ, պատսպարել, քաղց, մերժել, հռչակ, սարսուռ, դողդոջուն, ոճիր, մառան, անգղ-անգղեր, ապաստանել-ապաստանած։

Հատուկ անուն՝ Ուշինարա։

ՀԱՏՈՒԿ

Կարդա Համո Սահյանի «Ուր որ նայում եմ», «Անունդ տալիս» բանաստեղծությունները։ Գտիր քեզ անծանոթ բառերի բացատրությունը։

  1. Առաջին բանաստեղծության մեջ ընդգծիր այն գոյականները, որոնք չեն կարող քարե (քարից պատրաստված) լինել։ Քո կարծիքով, ի՞նչ փոխաբերական իմաստով է հեղինակը դրանց «քարե» համարում։
  2. Երկրորդ բանաբտեղծության մեջ ընդգծիր այն բառերը, որոնք Հայաստանին հատուկ են։ Այդ բառերն օգտագործելով ինքդ նկարագրիր Հայաստանը։ Համացանցից համապատասխան նկարներ գտիր։
  3. Համացանցից տեղեկություններ գտիր Համո Սահյանի մասին, կարդա, տեղադրիր քո բլոգում։