Հայոց լեզվի ծրագրեր

2016-2017 ուստարի

9-րդ դասարան

  1. Գրաբար տեքստերի ընթերցումններ։ Ավանդական գրաբարի ուղղագրական և ուղղախոսական տարրական կանոնները
  2. Միտք, արտահայտչամիջոց, տեքստ, բառային տեքստ։
  3. Նախադասությունը՝ տեքստի բաղադրիչ։
  4. Նախադասության տեսակները (պարզ, բարդ)։ Նախադասության մեջ մտնող բաղադրիչ կառույցներ (բարդ նախադասության բաղադրիչներ, դերբայական դարձված)։
  5. Համադասություն և ստորադասություն։ Կապակցման միջոցները, կետադրությունը։ Համադասական և ստորադասական շաղկապներ։
  6. Ստորադասական նախադասություն։ Ստորադաս նախադասության հոմանիշությունը դերբայական դարձվածին։ Ստորադասի բնույթը։
  7. Պարզ նախադասություն։ Համառոտ, թերի և միակազմ նախադասություն։
  8. Նախադասության գլխավոր և երկրորդական անդամների արտահայտությունը (կրկնություն նյութական իմաստ ունեցող և չունեցող խոսքի մասերի)։ Գրաբարյան քարացուկները մակբայներում։
  9. Վերաբերություն արտահայտող խոսքի մասերի կրկնություն։
  10. Մեջբերվող խոսք, տեսակները, կետադրությունը։
  11. Գործնական գրություններ։

10-րդ դասարան

  1. Տեղեկություններ լեզվի մասին։ Հնդևրոպական մայր լեզու, հայերենի տեղը հնդևրոպական լեզուների տոհմածառում։
  2. Ուղղագրական և ուղղախոսական կանոններ, համեմատություն գրաբարի կանոնների հետ։ Արտասանական միտումների ուսումնասիրում, վերաբերմունք դրանց նկատմամբ։ Գրաբարի գրության մնացուկները ժամանակակից հայերենի ուղղագրությունում։
  3. Տեքստ, կառուցվածքը։ Տեքստի բաղադրիչների նշանակությունը դրա ընկալման համար։ Միտումնավոր և տեղեկատվական տեքստեր։ Գեղարվեստական տեքստ։ Տեղեկատվական տեքստերի ժանրային առանձնահատկությունները (ակնարկ, դիմանկար, հարցարույց, լուր)։ Հրապարակախոսություն և գիտական աշխատանք։ Գեղարվեստական և ոչ գեղարվեստական տեքստերի ոճական առանձնահատկությունները։
  4. Բառագիտություն. իմաստաբանություն և բառակազմություն։ Բառապաշար, փոխառյալ և բուն հայերեն բառեր։ Բառապաշարի շերտերն ըսստ կիրառելիության, հնաբանություններ և նորաբանություններ։ Բառերի տեսակներն ըստ ձևի և իմաստի փոխհարաբերության. բազմիմաստ և համանուն բառեր, հարանուններ, հոմանիշներ, հականիշներ։ Դարձվածքներ, դրանց բառային, ոճական և նրբիմաստային արժեքը։ Բառակազմություն։ Բառակազմական միավորներ՝ ածանց, արմատ։ Բառաբարդում և ածանցում։ Արմատի կրկնությամբ կազմված բառեր։ Բարդ բառերի տեսակները, դրանց ուղղագրությունը։
  5. Բառարանագրություն։ Բառարանների տեսակները, դրանց պարունակած տեղեկությունները։ Հանրագիտարաններ, տեղեկատուներ։ Ամենակիրառական բառարաններն ու բառարանագիրները։

11-րդ դասարան

  1. Ձևաբանական միվորներ, դրանց կիրառումը խոսքի մեջ։ Խոսքի մասերի առանձնահատկությունները, քերականական կարգերը։ Քսքի մասերի դասակարգումը՝ ըստ գործառույթի։ Խոսքիմասային փոխանցումներ։ Տարբեր խոսքի մասերի դերը խոսքի տեմպի ու ասելիքի ճշգրտության առումով։
  2. Խոսքի մասային իմաստ և շարահյուսական պաշտոն։ Շարահյուսական կառույցներ՝ բարդ նախադասություններ, դերբայական դարձված, մեջբերվող խոսքով նախադասություններ։ Բարդ նախադասության բաղադրիչ նախադասությունների հարաբերությունը՝ գերադաս-ստորադաս, համադաս։ Երկրորդականի շարահյուսական պաշտոնը։ Երկրորդական նախադասության և դերբայական դարձվածի հոմանիշությունը։ Կետադրություն։
  3. Տեքստի կառուցվածք։ Պարբերություն։ Տեքստի բաղադրիչներ՝ նախաբան, բուն տեքստ, ամփոփում։ Ենթատեքստ։ Բառերի և շարահյուսական կառույցների ընտրությունը ենթատեքստ ձևավորելիս։

12-րդ դասարան (մինչև դեկտեմբեր)

  1. Խոսքի ընդհանուր հատկանիշները։ Շարադրանք։ Շարադրանքի ոճական ընտրություն։ Գործառնական ոճեր. գիտական, վարչական, հրապարակախոսական և գեղարվեստական ոճեր։ Առօրյա խոսակցական ոճ։
  2. Քերականության բաժինները. ուղղագրություն, ուղղախոսություն, բառագիտություն։
  3. Ձևաբանություն։ Խոսքի մասերի դասակարգում ըստ նյութական, քերաանական և վերաբերմունքային իմաստների։ Գոյականի, դերանվան, բայի հիմնական հատկանիշները։
  4. Շարահյուսություն։ Նախադասություն, տեսակները։ Բարդ նախադասության բաղադրիչներն ու դրանց հարաբերությունը։ Բազմաբարդ նախադասություն։ Հիմնական կանոնները և շեղումները։ Զուգաձևություններ։