«Գրականություն և փիլիսոփայություն» նախագծի շրջանակներում կարդում ենք «Մեծն Գեթսբին» (Ֆիցջերալդ)։
- Փիլիսոփայական հարցադրումը՝ «Ճակատագիր, թե՞ ընտրություն։ Ձգտում, երազանք և իրականություն- որքանով է մարդն իր կենսագրությունը կերտողը»-նախնական զրույց։
- Գեթսբին՝ իր կենսագրությունը կերտել փորձող մարդու կերպար։ Որ փաստերը խանգարեցին Գեթսբիին իրականացնելու իր երազանքը։
- Դեյզին՝ որպես երազանք, նպատակ, ձգտում։
- Դեյզին՝ որպես իրական մարդ, հասարակական էակ՝ իր կենսագրությամբ, ձգտումներով, ցանկություններով։
- Հանրությունը, նրա վերաբերմունքը, հանրային կարծիք, հանրային տարածք, հանրային մտածելակերպ։
- Գեթսբիի կյանքի գնահատականը։ Ինչն էր Գեթսբիի տապալման պատճառը, եթե դա տապալում էր, և ինչ շահեց Գեթսբին, եթե համարենք, որ դա ընտրություն էր։
- Մեկ նախադասությամբ ամփոփում-ընդհանրացում. Հասարակություն, անհատ, ճակատագիր և ընտրություն։
Advertisements