Հանձնարարված փոխադրության ընթերցում։
- Բայական անդամի լրացումներ։ Գործողության առարկա և գործողության հանգամանք ցույց տվող լրացումներ՝ խնդիրներ և պարագաներ։
- Խնդիրների երկու խումբը՝ ուղիղ խնդիր և անուղղակի խնդիրներ։
- Ուղիղ խնդիր։ Ուղիղ խնդրի և ենթակայի տարբերությունը։
- Ուղիղ խնդրի և հանգման խնդրի տարբերությունները։
- Տրված նախադասություններում գտնել ուղիղ խնդիրները։
- Լսում եմ լեռան գյուղերի ամենալավ մարդու նվագը։
- Նրանք այրվող ծառերի միջից եղջյուրներով բացում էին իրենց ճանապարհը։
- Լուսնյակի նուրբ շողերը լուսեղեն քարերի պես ծրարել էին նրա դեմքը։
- Բահով առուն մաքրելիս Մարգարի աչքովն ընկնում է կորցրած սանրը։
- Կինը պահարանից հանեց ծխից սևացած թեյամանը։
- Երրորդ ձիավորն իզուր էր փորձում մտրակով շներին հեռացնել։
- Այնուհետև բարբարոսները նրանց քշել են արևմուտք։
- Ես չգիտեմ, թե ինչով հղկեմ այս կարծր քարերը։
- Շրջապատում ոչ ոք նրան չէր նկատում։
- Մենք սիրում ենք նրանց՝ իբրև բանիմաց ու բարեհամբույր մարդկանց։