Տնային.
Ընդգծիր պարագաները, որոշիր դրանց տեսակները (նույն նախադասության մեջ կարող են լինել մի քանի տեսակի պարագաներ)
- Արձագանքը գալիս է բարձր լեռներից և դեռ յոթ ձորում յոթ անգամ պիտի զրնգա։
- Նա ընդհատեց իր տխուր երգը և միամիտ պարզությամբ պատասխանեց իմ հարցին։
- Լուսադեմին քարանձավի մարդիկ մեկ-մեկ ցրվում էին։
Գտիր, թե տրված նախադասության բառերից որը ինչ անդամ է (գրիր կողքին փակագծերի մեջ)
- Իմ ծանոթի բարձր կտուրից ես նայում էի Ձյանբերդին։
- Ես նորից եմ թերթում իմ տետրը։
Կարդալ Միքայել Նալբանդյանի մասին։ Դուրս գրել հետաքրքիր փաստեր նրա կյանքից։
Հատուկ
1-ին առակ Որսորդի գնդակից վիրավորված առյուծին, որ ցավից ոռնում էր, մոտենում է փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.
— Ի՞նչդ է ցավում:
— Որսորդն է վիրավորել, — պատասխանում է առյուծը:
Կրիան բարկանում է և ասում.
— Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:
— Կրիա՛ եղբայր, — պատասխանում է առյուծը, — որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:
Այդ ասելով՝ առյուծը մեռնում է:
2-րդ առակ Կամրջով անցնող փղի ականջը մի լու է մտնում:
— Ընկերս, — ասում է լուն, — երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, կամուրջը ցնցվում է մեր հզորությունից:
- Կարդա երկու առարկները, դուրս գրիր անծանոթ բառերը, բառարաններից գտիր բացատրությունները։ Քո բառերով գրիր՝ ինչ են դրանք նշանակում, կամ նկարիր։
- Համեմատիր լվին ու կրիային, փղին ու առյուծին՝ ամեն զույգի համար երեք բնութագրող բառ գրելով։
- Գրիր 5 մեծ առարկայի և 5 փոքր առարկայի անվանումներ։