19-23-12 Շաբաթվա առաջադրանքները
19-23-12 շաբաթվա առաջադրանքները՝ հատուկ
Բարդ ստորադասական նախադասություն, կապակցման միջոցները, կետադրությունը։
- Գտի՛ր երկրորդական նախադասությունները, որոշի՛ր, թե որ անդամի ինչ լրացում են դրանք։ Ամեն նախադասության կողքին գրի՛ր կապակցման միջոցը, նշի՛ր, թե ինչ միջոց է՝ շաղկա՞պ, հարաբերական դերանո՞ւն, հարաբերական-հարաբերյա՞լ, թե՞ վերաբերական։
- Նա ունի լայն ճակատ, որ լուսնի տակ պղնձագույն է երևում։
- Ինչ-որ մեկը Սևակին ասաց, որ արդեն իրենց են կանչում։
- Հետո ծլում և մեծանում է լայնեզր քեղը, որի տերևի կպած տեղը մրմռում է։
- Պահեստի առաջ հաճախ չոխում են ուղտերը, որոնք տիկերով նավթ են բերում։
- Մի առանձին բան չի ավելանա, եթե հիշատակենք նրա անունը։
- Միայն նրանց որդիները, որ առաջադիմական էին, երբեմն զրուցում էին Պետական դումայի օրինագծերի մասին։
- Խոսքը շարունակեց Հայկը՝ ուրախ, որ ընդհատեց լռությունը։
- Որ ավազանում մկրտվում եմ, ուրեմն հայ քրիստոնյա եմ, չէ՞։
- Դա նշան է, թե այդ ապրանքներին վաղուց ձեռք չէին տվել։
- Նրան թվում էր, թե Մթնաձորի բոլոր գազաններն են վազում իր հետևից։
- Կետադրիր տրված նախադասությունները։
- Ձեռքը մեկներ քրոջը որ ավարտել էր արտասանությունը։
- Այդ ձին էին ուզում բռել զինվորները որոնք երկար պարանները թևներին փաթաթած շպրտում էին գերության օղակը։
- Նա իմ աչքում դրձավ այն կետը որի շուրջը պտտվում էր իմ ներքին աշխարհը։
- Այս փողոցն ունի այնպիսի հատկանիշներ որոնցից զուրկ են քաղաքի մյուս փողոցները։
- Նրանցից յուրաքանչյուրի սրտում ահ կար թե իր կովը կարող է հիվանդ դուրս գալ։
- Սկսենք հարավից որտեղից շուկա էին բերում ձմերուկի և սեխի սարեր։
- Շողոքորթ կեղծությամբ էր նրան նայում Շողուց Ալեքը որին շշմեցրել էր այդ տեսարանը։
- Բայց այս բոլորից գյուղը հասկացավ միայն այն որ դրությունը ծանրանում է նոր փորձանքներ են սպասվում։
- Այսօր դու խոսեցիր այնքան որքան չէիր խոսել մի ամսում։
- Ես չպիտի մոռանամ իմ լեզուն իմ սովորությունները որպեսզի վերադարձին ինձ օտար չհամարեն։
ՀԱՏՈՒԿ
- Լրացրու անհրաժեշտ տառը կամ տառակապակցությունը.
ձ-ծ-ց
անցուդար-, վերամբար-, փոր-անք, հանդեր-անք, հերար-ակ, հասարակա-, փղ-կալ, տր-ակ, դեղ-ենի, ար-ակուրդ, պախուր-, գլուխկոն-ի, կ-կտուր, խե-գետին, վեհապան-, ձվա-եղ, վեր-անել, ակնա-անք, ճրագալույ-, անդամալույ-, ուղեր-, անե-ք, ատաղ-ագործ, հանդիպակա-, վեր-անել.
ջ-ճ-չ
զղ-ալ, բա-կոն, խո-կոր, չղ-իկ, զեղ-ել, թր-ոց, անզի-ում, ա-լիկ, մի-ատ, բրդու-, գո-ի, աչալուր-, ա-պարար, մահի-, ակնակապի-, այծենակա-, կիր-, ծխամոր-.
- Կարդա տեքստը, դուրս գրիր քեզ անհասկանալի բառերը, սովորիր դրանց բացատրությունը։
Թայվանի գլխիվայր տունը
Ձեր աչքերը ձեզ չեն խաբում, ձգողականությունը հաղթահարող բանալին գտնված չէ: Իհարկե անսովոր է գլխիվայր շրջված տուն տեսնելը:
Եռահարկ այս առանձատունը Թայվանում կահավորված է իրական չափսերի կահ-կարասիով և առաստաղին զարմանալիորեն ամրացված մեքենայով: Հարյուրավոր այցելուներ են եկել այս ամերիկյան ոճի տունը, որ լուսանկարվելու համար շատ լավ միջավայր է։ Տան մակերեսը 334 քառակուսի մետր է, ունի հյուրասենյակ, լոգարան և ավտոտնակ, կառուցումը տևել է մոտ երկու ամիս և արժեցել է խելքից դուրս գումար՝ 600,000 դոլար:
Այս ցուցհանդեսը, իրոք, թվում է՝ իրերը գլխիվայր է շրջում։
- Պատասխանիր հարցերին.
- Որտե՞ղ է գտնվում այս տունը։
- Որտե՞ղ է ամրացված իրական չափսերի ավտոմեքենան։
- Ի՞նչի համար են այցելուները գալիս այս տունը։
- Որքա՞ն է տան մակերեսը։
- Տուն ունի՞ գրադարան և աշխատասենյակ։
- Ինչքա՞ն ժամանակում է կառուցվել տունը։
- Որքա՞ն է արժեցել տան կառուցումը։
- Կուզեի՞ր այդպիսի տանն ապրել։
- Փակագծում գրված բառը դիր ճիշտ ձևով՝ նայելով ընդգծված բառերին։
- Այս տունը կառուցել են Թայվանում և (ծախսել) 600.000 դոլար։
- Իմ ընկերը եղել է Թայվանում և (գնալ) այս տունը։
- Բոլորը գնացել են դասարան, իսկ ես (մնալ) գրադարանում։
- Վարդանը լսել է նորությունները, իսկ Անահիտը (կարդալ)։