Հաշվետվություն վերապատրաստվողների հետ պարապմունքների

Հունիսի 19-22-ը կրթահամալիր դիմած անձանց հետ վերապատրաստման դասընթացներ ենք անցկացրել բլոգավարության, բլոգի կիրառությյան, դրա բովանդակության, նաև նախագծային ուսուցման շուրջ, ներկայացրել ենք մեր և մեր գործընկերների՝ անցնող ուսումնական տարում իրականացրած նախագծերը, քննարկել ենք նախագծերին ներկայացվող մինիմալ պահանջները և նախագծային ուսուցման հնարավորությունները։

Արդյունքում վերապատրաստվողների մեծ մասն ունի բլոգ և առաջին գրառումները.

Անի Տոնոյան, Նարինե ՊողոսյանՄոնիկա Տոնոյան, Նարեկ Եղիազարյան, Լիլիթ Յախինյան, Սամվել Թամազյան , Մարիամ Ավետիսյան (մի  քանի վերապատրաստվողներ  ճիշտ հղումը չեն ուղարկել, մի քանիսն էլ դեռ աշխատում են նախագծի վրա, պարտավորվել են ուղարկել ավարտելուն պես)։

Վերապատրաստվողներին օգնել ենք կազմել  նախագծային ուսուցման նախնական ծրագրեր, որոնց շնորհիվ մասնակիցները պատկերացրին՝ ինչպես ձևակերպեն նախագիծը, ինչպես իրականացնեն և ինչպես ներկայացնեն արդյունքները։

Դասընթացը համեմել ենք նաև դպրոցական լրատվության շուրջ զրույցով և գործնական աշխատանքով, որի արդյունքում ունենք 1 ռադիոլուր։

 

Advertisements