18-րդ դաս

Կարդում են Թումանյան (ավագ դպրոցի սովորողների համար)

ԿԻարդա «Թմկաբերդի առումը» պոեմը։ Կատարիր առաջադրանքները.

  1. Թմկա տիրուհուն, Թաթուլ իշխանին և Նադիր շահին բնութագրիր՝ յուրաքանչյուրին 3 բառով։
  2. Դուրս գրիր տեքստից տիրուհուն նկարագրող (արտաքինի մասին է խոսքը) տողերը։
  3. Դուրս գրիր Թաթուլ իշխանի քաջությունը ներկայացնող տողերը (համեմատություններ ու հակադրություն է, ուղղակի չի ասվում)։
  4. Ըստ տրված հատվածի բնութագրիր Նադիր շահին.

Նըստած է Շահը․ նըրա առաջին
Ահա իրիկվան քեֆի սեղանը.
Նայում է Շահը անտեր գահույքին,
Մտքովն անցնում է աշխարհքի բանը։

Աշխարհում հաստատ չըկա ոչ մի բան,
Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին,
Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթության,
Ոչ սիրած կնկա տըված բաժակին…

Ու լի դառնությամբ հարցընում է նա
Դալուկ, մարմարիոն Թըմկա տիրուհուն.
— Պատասխան տո՛ւր ինձ, մատնիչ սևաչյա,

Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն…

  1. Քո հավանած հատվածը ձայնագրվիր կամ նկարահանիր, տեղադրիր YouTube-ում կամ soundcloud-ում։
Advertisements