5-րդ դաս

10-րդ դասարան

Կարդում ենք Ռ.Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը»։ Քննարկում ենք առաջին հատվածը։ Անհատ և հանրություն։ Օրինախախտ անհատ։ Հանրության օրենքի խախտումը՝ զարգացման պայման։ Մասլոուի՝ պահանջմունքների բուրգը։ Բուրգի վերին մակարդակներին հասնելու գլխավոր պայմանը՝ անհատականության ընտրությունը։

11-րդ դասարան

Կարդում ենք «Սասնա ծռեր» էպոսը։ Ճյուղ առաջին։ Գտիր հարցերի պատասխանները.

  • Երբ Բաղդադի խալիֆը ուզում էր կնության առնել Ծովինարին, Գագիկ թագավորի պալատում վեճ սկսվեց։ Մի մասը համաձայն էր, որ Ծովինարը դառնա կռապաշտ (կուռքեր պաշտող) թագավորի կինը, որովհետև Հայաստանն այդպես չէր ավիրվի, իսկ մյուս մասը դեմ էր, որովհետև համաձայն չէր այդպես զիջման գնալ թշնամի թագավորին։ Ո՞ւմ որշումը վճռական դարձավ։
  • Բաղդադի խալիֆը ընդունում է, որ Ծովինարի ունեցած երեխաները նաև իր երեխաներն են։ Ինչպե՞ս պատահեց, որ որոշեց սպանել եղբայրներին։
  • Սանասարն ու Բաղդասարը փախան Խալիֆի երկրից, բայց ոչ մի երկրում նրանց չէին ընդունում, ապրելու տեղ չէին տալիս։ Ինչո՞ւ։
  • Ի վերջո, Թևաթորոս անունով թագավորը ընդունում է տղաներին իր երկրում՝ ծառայության։ Բայց մի օր նա էլ է հրաժարվում երբայրներին ապաստան տալուց։ Ինչպե՞ս է դա լինում։
  • Որտեղի՞ց են ձեռք բերվում Քուռկիկ Ջալալին, Թուր Կեծակին ու Խաչ Պատերազմին։
  • Ի՞նչ փորձության է ենթարկում ձին Սանասարին։
  • Ինչպե՞ս է պատահում, որ մի անգամ Բաղդասարը սուր է ճոճում եղբոր դեմ։
  • Ի՞նչ փորձություն են անցնում Սանասարն ու Բաղդասարը՝ իրենց հարսնացուներին գտնելու համար։

 

Advertisements