Փետրվարյան աշխատանքներ

  • Փետրվարին, որպես դասավանդող, ստանձնել եմ նաև 9-րդ և 11-րդ դասարանների՝ ընտրությամբ քերականության դասընթացի վարումը։ Արդյունքում՝ շաբաթական 4 ժամ պարապել եմ 11-րդ դասարանի հայոց լեզու և գրականություն և 12 ժամ հայոց լեզվի՝ տարբեր դասարանների ընտրությամբ քերականության դասընթացները։ (Աշխատաժամանակ)
  • «Կարդում ենք» նախագծով սովորողների հետ կարդացել և վերլուծել ենք Հովհ.Թումանյանի ստեղծագործություներից։ Շարունակել ենք «Ապրենք միայսին» նախագծի աշխատանքները։
  • Վարել եմ հեռավար ուսուցման «Հայոց լեզու և գրականություն» դասընթացը։
  • Շարունակել եմ խմբագրել և հրապարակել «Թարգմանիր» ամսագիրը։
  • Փետրվարի 1-10-ը եղել եմ mskh.am կայքի խմբագիր-հրատարակիչը։
  • Հեղինակի հետ աշխատել, խմբագրել-սրբագրել և «Դպիրում» հրապարակել եմ Աննա Հայրոյանի «Չեմ վախենում ունեցծս բաժանելուց…» հոդվածը։
  • Խմբագրել-սրբագրել եմ Ամոնաշվիլու՝ «Ընտանեկան դաստիարակության արվեստը» աշխատոււթյան հերթական հատվածը՝ Թամար Ղահրամանյանի թարգմանությամբ։
  • Թարգմանել ու «Այլոց փորձի ուսումնասիրում» նախագծով «Դպիրին» եմ ներկայացրել «Сноб» ամսագրի լրագրող Աննա Ալեքսեևայի հոդվածը ընտանեկան ուսուցման մասին։
  • Որպես Մասնախմբի ղեկավար հետևել եմ մասնախմբի անդամների բլոգներին, իրենց ենթակայքերում հրապարակումներին, անհրաժեշտ դիտարկումներով ու խորհուրդներով նամակով դիմել եմ առանձին անդամների։ Ինձ դիմած անդամներին այդ պահին անհրաժեշտ խորհրդատվություն եմ կազմակերպել նաև բանավոր։ (Աշխատանքների հղումները՝ ստորև)։
  • Հետևել, ուսումնասիրել, դիտել-ընտրել եմ Դիջիթեքի՝  «Դիջիթեքը՝ լրացուցիչ կրթության գործիք» անվանակարգին ներկայացված հայտերը, չափանիշներից շեղված հայտերի հեղինակներին դիմել եմ նամակով՝ ներկայացնելով հայտի թերությունը և առաջարկելով ուղղել այն։
  • Աշխատել եմ իմ ձևավորած հանձնաժողովի հետ, քննարկման արդյունքում ընտրել և մրցանակի ենք ներկայցրել հանձնաժողովի երաշխավորած աշխատանքները։
  • Պատրաստել և անցկացրել եմ մասնախմբի փետրվարյան հանդիպումը։
  • Մասնակցել եմ մանկավարժական խորհրդի փետրվարի նիստին։
  • Մասնակցել եմ մասնաժողովի փետրվարի նիստին։

Փետրվարյան Նախագծեր և արդյունքներ
Գևորգյան Հայկուշ
Փափազյան Սոնա
Պողոսյան Հասմիկ
Սարգսյան Լուսինե
Ղազարյան Հասմիկ (դասվար)
Մխիթարյան Մարինե
Քալանթարյան Մարիամ
Բակունց Գրետա
Մարության Աննա
Ջանազյան Իվետա

Հոււնվարյան աշխատանքների ամփոփում
Գևորգյան Հայկուշ
Փափազյան Սոնա
Պողոսյան Հասմիկ
Սարգսյան Լուսինե
Ղազարյան Հասմիկ (դասվար)
Մխիթարյան Մարինե
Քալանթարյան Մարիամ
Բակունց Գրետա
Մարության Աննա
Ջանազյան Իվետա

Սեմինար պարապմունքի ծրագիր

  1. Ղափամայի ծեսը, Բարեկենդանի տոնը և դրանց ուսումնական կազմակերպումը տարբեր առարկաների աշխատաժամին։
  2. Դիջիթեք, նյութեր, զարգացումներ, գնահատումներ։
  3. «Սովորողի պահանջմունք և դասավանդողի առաջարկ»՝ մանկավարժական զրույց։