Դպրոցական լրատվութուն

Մանկավարժական աշխատողի վերապատրաստման նախագիծ (մայիսի 14-16)

Պարապմունքի տևողությունը՝ 90 րոպե (1-3-րդ դասաժամերին)
Պարապմունքների վայրը
՝ Ավագ դպրոց, 3-1 լսարան
Փորձառության վայրը՝ Կրթահամալիրի տարբեր դպրոցներն ու հաստատությունները, ճամփորդության վայրերը։
Մասնակիցները՝  նախագիծն ընտրած դասավանդողներն ու սովորողները, այլ մասնակիցներ։

Մայիսի 14

  1. Դպրոցական լրատվութունը՝ որպես լեզվագործունեություն և մեդիամշակույթի դաստիարակում։ Լրատվության կազմակերպման խնդիրները։
  2. Լրատվության միջոցները (աուդիոլրատվություն և գրավոր լրատվություն)։ Դրանց առանձնահատկությունները նշանակությունը։ Դասավանդողի և սովորողի մասնակցության չափաբաժինը։
  3. Գրավոր լրատվության կազմակերպումը։ Լրտվական կաղապար, լրատվական լեզու (գրավոր լրատվություն կազմակերպելու փորձ)։

Մայիսի 15

  1. Աուդիոլրատվություն։ Բանավոր խոսքի առանձնահատկոււթյունները։ Հաղորդավարի և հաղորդման մասնակցի խոսքերը։ Մեջբերվող խոսք։
  2. Ձայնագրիչի հետ աշխատանք։
  3. Աուդիոտեղեկատվության փորձառություն։

Մայիսի 16

  1. Խմբագրման և մոնտաժի հնարավորություններն ու առանձնահատկությունները։
  2. Մոնտաժային ծրագրերի ուսումնասիրում, մոնտաժի փորձ։

 

Մասնակցել ցանկացողներին առաջարկում եմ հայտագրվել

Advertisements