«Թարգմանիր» ամսագիր

  1. Հրատապ լրատվական նյութերի որոնում, թարգմանություն և հրապարակում «Թարգմանիր» բլոգում։ Թարգմանությունը կատարվում է ամեն օր։ Համագործակցություն օտար լեզուների նախընտրությամբ խմբերի հետ։
  2. Հետաքրքիր նյութերի որոնում և թարգմանություն. հրապարակվում է «Թարգմանիր» բլոգում երբ պատրաստ է լինում։
  3. Հանրամատչելի նյութերի և ֆիլմերի թարգմանություն և հրապարակում «Թարգմանիր» բլոգում։ Թարգմանվում է նախագիծն ընտրած խմբի կողմից, ֆիլմերը նաև ձայնագրվում են։ Համագործակցություն բնագիտական, հասարակագիտական և այլ առարկաների նախընտրությամբ խմբերի հետ։
  4. Գեղարվեստական գրականության թարգմանություն և հրապարակում «Թարգմանիր» բլոգում. կատարվում է սովորողի ընտրությամբ կամ դասավանդողների առաջարկով։ Համագործակցություն ընթերցանությունն ընտրած խմբերի հետ։
  5. Խմբի հետ «Թարգմանիչ» ալմանախի համարի պատրաստում։

Յուրաքանչյուր նախագիծ ստանձնում է սովորողը կամ սովորողների խումբը, ճշտվում են կատարման պարբերականությունը, ժամկետները, յուրաքանչյուր թողարկման պատասխանատուն։

Advertisements