02.21.2018

Գտնել գոյականները, որոշել հոլովը, հոլովումը։

  • Եվ ո՞ւմ համար, էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
    Սիրրրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով։
  • Աշխարհիս աղմուկը իրերի հավիտենական ծփանքն է։
  • Անցավ կյանքս մի գիշերվա երազի պես։
  • Հայը աշխարհից է, բայց աշխարհին՝ օտար, մարդկանց ավագ եղբայրն է, բայց մարդկանցից՝ ազատված։
  • Եվ դուք չե՞ք լսում տիեզերքի լեզուն՝ լռությունը, որ իմ հոգում ամեհի երգ դարձավ։
  • Հենց լսեցի սպարապետի մարտահրավերը, սիրտս թնդաց, թողեցի ծնողներիս ու բազեի պես թռա նրա մոտ։
  • Երբ պահակները հեռանում էին միջանցքից, բանտարկյալները մոտենում էին դռներին։
  • Ահա այն լեռները, ուր աղջիկների ու տղաների հետ բանջար էի քաղում, ուր ընկերներիս հետ հովիվ էի։
  • Մի օր մեղմաշունչ մի քամի, բարձունքներից վար սահելով, անցավ փարավոնների բուրգերի վրայով, իջավ ոսկեալիք Նեղոսի ափերը և մի վայելչակազմ արմավենու ոտքերի տակ փռվեց։
Advertisements