03.16.2018

Դերանվան տեսակները- ցուցական, հարցա-հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական և փոխադարձ դերանուններ։

Առաջադրանք. Գտնել դերանունները, որոշել տեսակը, հոլովվող դերանունների հոլովը։

  1. Ծերություն
    … Մինչև յոթանասուն տարեկանս ես խոնարհվում էի արվեստի վիթխարի գործերի, շեդևրների առաջ, որ ստեղծել է մարդկությունը։ Ես շատ ուժ ունեի պաշտելու համար… Հիմա ինձ դյութում են միայն բնական բաները, միայն այն, ինչ ստեղծել է բնությունը։ Անձրև է գալիս թե ձյուն՝ միշտ ներկայացում է։ Դու էլ արդեն հանդիսատես չես, երկրպագու չես։ Դու տիեզերքի մասն ես։
    Ես իմացա, որ օր ծերության հնարավոր է մեծ վայելում ապրել միայն նրանից, որ շոշափում ես այն ամենի խորքը, ինչ տեսնում ես։
    Մի անգամ բացատրել եմ «նայել» և «տեսնել» բառերի տարբերությունները։ Երիտասարդությունը նայում է, իսկ ծերությունը՝ տեսնում։ Երբ երիտասարդ ես, կուրացած ես աշխարհով, դու գույն ես տեսնում, նյութ։ Հաճախ ես նայում, բայց չես տեսնում։
    Վերջերս Իտալիայում անցնում էի մեքենայով ու մի բան տեսա, որ ինձ ապշեցրեց։ Խնդրեցի մեքենան կանգնեցնել ու դուրս եկա։ Դա սովորական չուգունե նստարան էր։ Լքված էր ու ծածկված մամուռով։ Այնքան հին էր, որ էլ ոչ ոք վրան չէր նստում։ Ես տեսա նրա մենակությունը, տեսա ծերերին, որ առաջ նստում էին այդտեղ ու նայում անցնող մեքենաներին։ Այդ ծերերը վաղուց մեռել են, և նստարանը մենակ է մնացել։ Նստեցի նստարանին, որ նա մենակ չմնա իր մենակության հետ։
    Տեսնելը ծերության վայելքներից մեկն է։
Advertisements