04.04.2018

  1. Անդեմ բայերի՝ դերբայների տեսակները։ Անկախ դերբայներ։ Բոլոր բայերին վերաբերող քերականական կարգերը՝
  • խոնարհում՝ ա-ե.
  • հիմք-անորոշի, անցյալ կատարյալի. անորոշ դերբայը՝ որպես հիմք. դերբայական ձևերի կազմությունը հիմքերից։

Առաջադրանք. Գտիր բայեը, որոշիր՝ դիմավոր են, թե անդեմ, որ խոնիարհման են, որ հիմքից են կազմված։

Մարմնական իրականություն

Մարմնիդ մասին հոգա։
Հոգին առանց այդ էլ անմահ է։

Հանրահայտ առասպել է, թե մարդ մտածում է ուղեղով։ Այդպես չէ։ Մարդը մտածում է ամբողջ մարմնով։ Մեր բոլոր մտքերն արմատներ ունեն մեր մարմնում, և բոլոր մտքերը վերջանում են մարմնական հակազդումներով։
Հենց մարմինն է ապրում իրականության մեջ և փորձում է մեզ ներդաշնակ դարձնել բնության հետ։ Չէ՞ որ բոլոր իրական հաճույքները մարմնական հաճույքներն են։ Ցավոք, մտային «խոսիկը» հիմնովին անջատում է մարմնի ազդակները, և մարդկանց մեծամասնությունը կյանքից հաճույք չի ստանում։
Ընդհակառակը, այն ամենը, ինչ կապված է մարմնականի հետ, համարվում է ցածր, մեղսալի ու ամոթալի։ Այստեղից՝ հետաքրքիր պարադոքս։ Քանի որ մարմինն այնուամենայնիվ հասնում է ուղեղին հիվանդագին ազդակների միջոցով, այն տեղը, ուր մարդիկ հաստատ ուշադրություն են դարձնում իրենց մարմնին, կոչվում է «հիվանդ-անոց»։ Եվ բոլոր մարդիկ, ովքեր մոռանում են մարմնի մասին հոգալ, վաղ թե ուշ հիվանդանոց են ընկնում։ Դե, թող մտածեին իրենց մարմնի մասին։
Ճիշտ է, խորամանկ մարդիկ ելք են գտել, ու ամենատարածված հաբերը ցավազրկողներն են։
Բայց չէ՞ որ մարմնի միջոցով կարող ենք միանալ տիեզերքին։ Դրա համար էլ մարդու ամենակարևոր ճանապարհը դեպի մարմնական իրականությունը ճանապարհն է։
Գիտակցությունն օժանդակ նշանակություն ունի. օգնում է խնդիրներ լուծել։ Խնդիր չկա՝ գիտակցությունն էլ պետք չի։
Ենթագիտակցությունն օժանդակ նշանակություն ունի. օգնում է սովոր իրադրություններում գործելու։ Բայց հենց մի նոր բանի ենք հանդիպում, միայն խանգարում է։
Մենակ մարմինն է, որ ապրում է հիմա ու այստեղ։ Միայն մարմինն է միշտ իրական և միայն նա է հնարավորություն տալիս ճաշակելու կյանքի համը։

Advertisements