02.13.2018

Քերականական աշխատանք

  1. Բառերից որո՞նք են գոյական.
    անբեկանելի, ունելի, կիսադեմ, տխրադեմ, արդուզարդ, նկարազարդ, շարական, ընտանեկան, խորագին, գլխագին։
  2. Նշիր անհոգնական գոյականները.
    Ֆիլիպիններ, մաթեմատիկա, քննություն, կաթ, գաղտնիք, գինի, աշակերտություն, մարմար, բարկօղի, հանրահաշիվ, բեռ, հոգևորականություն, քիմիա, մթություն, դարվինիզմ, բնապաշտպանություն։
  3. Կազմիր տրված գոյականների հոգնակին.
    մարզատոն, հավատարմագիր, ուղեցույց հիվանդայց, մենապար, մեկնակետ, գիսաստղ, ճամփեզր, հաղորդալար, զորացույց, նավթամուղ, ծիսակարգ, հետնախորշ, կամարասյուն, մաքսանենգ, ջրէջք։
  4. Նշիր այն գոյականները, որ ներգոյական չունեն .
    դուստր, ժամանակ, գիրք, շուն, մանուկ, հորեղբայր, տանտեր, համալսարան, խմբագրություն, աղջիկ։
  5. Առանձնացրու գոյականները, որոշիր հոլովն ու հոլովումը։
  • Ամուսինն անցյալ ամառ էր մեռել՝ ոչ մի ժառանգություն չթողնելով։
  • Ձին ճանաչում էր այդ հովտի բոլոր բույրերն ու հոտերը։
  • Ձորակներում հիմա էլ կա Մանասի տնկած այգին՝ սպիտակ ու կարմիր վարդերի թփերով։
  • Անին չէր մոռացել ո՛չ նրա սև վերարկուն, ո՛չ գունատ դեմքը։
Advertisements