02.26.2018

Գոյականի լրացում, հատկացուցիչ

Հատկացուցիչն այն առարկան է, որին հատկացված է, պատկանում է մի բան։ Հատկացուցիչը դրվում է սեռական հոլովով։ Սովորաբար դրվում է հատկացյալից առաջ՝ Արմենի գիրքը… Լուսինեի մազերը… և այլն։

Հովհ.Թումանյանի «Անուշ» պոեմի նախերգանքից դուրս բեր հատկացուցիչները։

Հատկացուցիչը սովորաբար չի տրոհվում, բայց, եթե հատկացյալից հեռու է ընկած և արանքում գոյական կա, հատկացուցչի վրա բութ է դրվում։ Օրինակ՝ Քաղաքի՝ փողոցներըլուսավորող լապտերները անջատվում են դեռ լույսը չբացված։

Կետադրեք տրված նախադասությունները.

  • Դառը մտորումները բզկտում էին սպարապետի ազգի ցավերով տառապող զգայուն հոգին։
  • Արսենը ամենևին չէր նկատում կնոջ արտասուքով ողողված աչքերը։
  • Արևի շողերը ցրում էին թուխպի բրդի քուլաներին նմանվող ծվենները։
  • Առավոտյան Անիի դեպի արևմուտք նայող դարպասից դուրս եկավ մի հեծյալ։
  • Ձորալանջին հպարտ վեր էր խոյանում Թովմա առաքյալի հնությունից մամռակալած վանքը։
  • Հայացքը չէր կտրում լեռների տեգերի նման ցցված հրաբխային սուր կատարներից։

 

Advertisements