Գտնել գոյականները, որոշել հոլովը, հոլովումը։
- Հնուց եկած մի ավանդույթի համաձայն՝ Փարվանա լիճը գոյացել է արցունքներից։
- Գիտական նստաշրջանում ընթերցված բազմաթիվ ծավալուն զեկույցներ աչքի էին ընկնում հրատապ խնդիրների արծարծմամբ։
- Քրեագետների երկու խմբերի՝ առաջին փորձաքննություններին վերաբերող կարճառոտ զեկուցումները գրեթե նույն բանն էին փաստում։
- Աստվածաշնչյան մի ավանդություն պատմում է ընտանեկան հարկը լքած և օտարության մեջ անառակ վարքով ապրող մի երիտասարդի մասին։
- Որոշ երկրներում կա մի զարմանալի ավանդույթ, որի համաձայն՝ Ամանորի գիշերը պատուհանից դուրս են նետում տան հին իրերը։
- Հանձինս մանկատներին նվիրատվություն արած բարերարների՝ այդ հաստատությունների ֆինանսական վիճակը բարելավվել է։
- Վերահաս վտանգից խուսափելով՝ մարդիկ լքում էին իրենց տները։
- Ճապոնացի գիտնականները տարիներ շարունակ գիտափորձեր են կատարել բույսերի վրա՝ պարզելու՝ դրանցից որոնք են առավելի լավ կլանում փոշին։
- Աստղագետ Վիկտոր Համբարձումյանը մեր ժամանակների կարկառուն գիտնականներից էր։
Ածական անուն- ածականի տեսակները, որակական և հարաբերական ածակակններ։ Ածականի համեմատության աստիճանները։ Համեմատության աստիճան չունեցող ածականներ։ Ածականի գերադրական աստիճանի կազմությունը։ Հոմանիշ ձևեր։ Հոմանիշ ձևերի միաժամանակ կիրառության անթույլատրելիությունը։
էջ 49, վարժ. 48-50; էջ50, վարժ. 53, 54, 56; էջ 51, վարժ. 57; էջ 205-206, վարժ. 14-21։
Advertisements