04.09.2018

  1. Ըղձական եղանակի բայեր։ Ըղձական եղանակի ժամանակները։ Ըղձական անցյալի համեմատությունը սահմանականի անցյալների հետ։
    • Լիներ հեռու մի անկյուն, լիներ մանկան արդար քուն…
    • Եղել է հեռու մի անկյուն…
    • Եղավ հեռու մի անկյուն….
    • Լինելու էր հեռու մի անկյուն….
    • Լինում էր հեռու մի անկյուն…

    Ըղձական ապառնի և սահմանական ապառնի ժամանակների համեմատությունը.

    Երթամ մարող ու մարմրող իրիկվա մեջ,
    Որպես ուրու հալածական, որպես տեսիլ-
    Տա՜մ պարանոցս կարոտին այն երկնուղեշ
    Ու օրորվեմ՝ եղերական ու անբասիր…
    Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
    Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.

     

  2. Պայմանական և հարկադրական եղանակներ։ Պայմանականի ժխտականի կազմությունը։ Անդրադարձ բաղադրյալ և պարզ ժամանակաձևերին։
  3. Գտիր ըղձական, պայմանական և հարկադրական եղանակի բայերը, որոշիր ժամանակը։

***

Կորցրել եմ, ո՞ւր գըտնեմ,
Տեղըդ իմաց տուր` գըտնեմ,
Ման եմ գալի էս մըթնում
Մեզ մոտ գալու դուռ գըտնեմ։

***

Ո՞ր աշխարքում ունեմ շատ բան, միտք եմ անում` է՞ս, թե էն.
Մեջտեղ կանգնած միտք եմ անում, չեմ իմանում` է՞ս, թե էն.
Աստված ինքն էլ, տարակուսած, չի հասկանում ինչ անի.
Տանի՜, թողնի՜,- ո՞րն է բարին, ո՞ր սահմանում` է՞ս, թե էն։

***

Հէ՜յ ագահ մարդ, հե՜յ անհոգ մարդ, միտքդ երկար, կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՛նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

***

Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
Տանջում, տանջվում, որոնում է, ու դժբախտ է նա կըրկին.
Է՜յ անխելք մարդ, ե՜րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի,
Ե՞րբ տի ապրես ու վայելես Էս աշխարքը շեն ու լի։

***

Երնեկ էսպես` անվերջ քեզ հետ` իմ կենքի հետ լինեի.
Հազար երնեկ` դաշտում մենակ` երկնքի հետ լինեի.
Բայց ո՜վ կտա էն վայելքը` ինքըս ինձ էլ չըզգայի,
Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի…

***

— Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասդ բե՛ր։
Էս էլ կանցնի` հանց երազում, թասը բե՛ր։
Կյանքն հոսում է տիեզերքում զնգալեն,
Մեկն ապրում է, մյուսն սպասում. թասդ բե՛ր։

***

Կյանքս արի հրապարակ, ոտքի կոխան ամենքի.
Խափան, խոպան ու անպըտուղ, անցավ առանց արդյունքի։
Ի՜նչքան ծաղիկ պիտի բուսներ, որ չըբուսնավ էս հողին…
Ի՜նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տվողին…

 

Advertisements