02.15.2018 (9-րդ դասարան)

  1. Տրված նախադասությունները կետադրիր.
  • Երկինքը մթնել էր և Արսենի սիրտը չէր կարողանում ազատվել անհասկանալի մի տագնապից։
  • Անտառապահը ուշ գիշերով միայն մտավ խրճիթ հոգնած մոտեցավ վառարանին։
  • Տեսնելով իրենց հյուրասենյակում նստած ուսուցչին Նարեկը անակնկալի եկավ։
  • Էմիլիան հայացքը առաստաղին հառած մտածում էր Միայն թե նա մի քիչ ուշանա, միայն թե չգա մինչև իմ հեռանալը։
  • Պապը շեշտակի նայեց Մուշեղին ու պոռթկաց
    Ինչու չսպանեցիր դրան։
  • Անցավ ու տեսնելով փթթուն երկիրը նախանձից քարացրեց այն։
  • Սեղանի տակ նախշազարդ գորգի վրա քնել էր փոքրիկը։
  1. Ուղղակի մեջբերվող խոսքը դարձրու անուղղակի.
  • «Ո՞ւմ համար եմ այսքան տարի աշխատել, եթե զավակներս ինձ մոտ չեն մնալու»,- մտածում էր Մաթևոս պապը։
  • — Դու կարո՞ղ ես բացատրել ինձ, թե ինչու էիր ժամանակից շուտ դուրս եկել դասից,- սպառնալից դիմեց մայրը որդուն։
  • — Բոլորը,- ասաց զինկոմը,- ովքեր արդեն վիճակը հանել են, թող կանգնեն աջ կողմում։
  • Աշոտը հետաքրքրվեց.

-Իսկ դու որքա՞ն ժամանակ ես ծախսել՝ այդքան տեղեկություն հավաքելու համար։

  • «Ես օգնել եմ բոլոր նրանց,-մտածում էր տղամարդը,- ովքեր դիմել են ինձ»։
  1. Կարդա բանաստեղծությունը, կատարիր առաջադրանքները.

    Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,-
    Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին:
    Որպես լեռն է մեր պայծառ, տեսել հազար ձյուն,
    Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն:
    Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե’ս-
    Անհետ կորել, անցել է — չար մշուշի պես:
    Ասորիքն է եղել մեր թշնամին — ահա’
    Դաշտ է տեղը, և չըկա քար քարի վրա:
    Ամրակուռ է մեր հոգին — դարերի զավակ
    Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ:
    Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք.
    Լաց է այնտեղ ամեն երգ և ողբ ամեն գիրք:
    Գերված ենք մենք, ո’չ ստրուկ — գերված մի արծիվ,
    Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ:
    Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ,
    Արքայական խոսքը մեր կըմնա հավետ:
    Չի հասկանա ձեր հոգին և ծույլ, և օտար,
    Տաճար է մեր երկիրը, սուրբ է ամեն քար:
    Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան,
    Արևի պես, երկի’ր իմ, կըվառվես վառման:
    Որպես Փյունիկ կրակից կելնես, կելնես նոր
    Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր:
    Արիացի’ր, սի’րտ իմ, ե’լ հավատով տոկուն,
    Կանգնի’ր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն:
  • Առանձնացրու (ներկիր) այն տողերը, որտեղ Հայաստանի պատմության մասին է խոսվում։ Հայաստանի հետ առնչված հին պետությունների մասին տեղեկություններ գտիր։
  • Ուրիշ գույնով ներկիր այն տողերը, որտեղ հայերի՝ ժողովրդի մասին է խոսվում։
  • Ընդգծիր հակադրությունները։
  • Ընդգծիր համեմատությունները։
  • Պատմելով գրիր, թե ինչի մասին է այս բանաստեղծությունը։
Advertisements