Հոկտեմբերի հաշվետվություն

Մասնախմբի հոկտեմբերյան աշխատանքները.

Համագործակցային նախագծերի շուրջ համախմբված դասավանդողները հոկտեմբերին հիմնականում իրականացրել են և շարունակում են իրականացնել իրենց հրապարակած նախագծերը։

Հոկտեմբերն իր Գրաբարյան օրերի, Թարգմանչաց տոնի, նաև կրթահամալիրում ստամբուլահայ սովորողների հետ կրթական փոխանակումներին ընդառաջ մեր նախաձեռնած արևմտահայ պոեզիայի ընթերցումներով նշանավոր էր մայրենիի ուսուցիչների համար։ Մեր մասնախմբից Սոֆյա Այվազյանը և ես՝ Հասմիկ Ղազարյանս, կազմակերպեցինք մի շարք գրաբարյան ընթերցումներ (Խորենացի, առակագրություն, արևմտահայ և սփյուռքահայ հեղինակների ստեղծագործություններ)։

Սոֆյա Այվազյանի համակարգմամբ տեղի է ունեցեն նաև «Ճկուն հմտություններ» նախագծի հերթական հանդիպում-քննարկումը՝ «Սերունդների բախում» թեմայով։

Արևմտահայ և սփյուռքահայ հեղինակների բանաստեղծությունների հիման վրա Սոֆյա Այվազյանը պատրաստում է ներկայացում, իսկ իմ խմբի սովորողները, համագործակցելով կինո-ֆոտոյի խմբի հետ, իրենց սցենարներով փոքրիկ ֆիլմեր են պատրաստում։

Ընթացքի մեջ են նաև «Սասունցի Դավիթ» նախագիծը, որի արդյունքը՝ խաղ-մրցույթը, նախատեսվում է Կրթահամալիրի տոնի օրերին։

Կրթահամալիրի տոնին է նվիրվելու նաև «Պոեզիան երաժշտության մեջ» նախագծի արդյունքը՝ համերգ-ներկայացում։ Ընթացիկ աշխատանքները հրապարակված են սովորողների բլոգներում և ենթակայքում։

Ուսումնական աշնան օրերին Սովորողների մեծ խմբով «Ակտիվ քաղաքացի» նախագծով հեռավոր՝ Արցախի Հանրապետություն ճամփորդության են մեկնել։ Ճամփորդության նախապատրաստական աշխատանքները հրապարակված են սովորողների բլոգներում և Ավագ դպրոցի ենթակայքում։ Այս աշխատանքի համար առաջարկում եմ նախագծի կազմակերպիչներին՝ Վարդան Կարապետյանին, Սիլվա Հարությունյանին և Իրինա Ապոյանին հավելավճարել։

Ընթացքի մեջ են նաև «Էթիկետ» և «Սուրհանդակ» ռադիոները, «Թարգմանիր» թարգմանական ամսագիրը։ Աշխատանքն սկսել է նաև «Օրագիր» լրահավաք պարբերականը, որի նպատակը լրաքաղ անելու և երկրորդային տեքստ ստեղծելու (կարդացած լուրերը վերապատմում են) հմտությունների զարգացումն է։