Փետրվարի սեմինարի արդյունքում

Սեմինարին ներկա էինք 4 հոգով՝ 3 անդամագրվածներն ու ես։ Քննարկեցինք մարտին կազմակերպվելիք հասարակագիտական ստուգատեսի բովանդակությունն ու անելիքները։

  1. Վարդան Կարապետյանն իր վրա վերցրեց Տիգրան Հայրապետյանի օրվա՝ դպրոցում անելիքները՝ կլոր սեղան-քննարկում հասարկագիտական թեմայով, հյուրի հրավիրում և այլն։
  2. Հասարակագիտական ստուգատեսին ներկայացվելիք նախագծերը նույնպես «գույքագրեցինք». Վարդան Կարապետյանը հայտարարեց «Հանրային հայացք բաց տարածքներին» նախագծի մասին, Աշոտ Տիգրանյանը՝ «Բռնադատվածներ» նախագծի զարգացման, իսկ Հայկ Մահտեսյանը՝ «Իշխանությունների տարանջատումը Հայաստանում»։
  3. Մարտը հագեցած կլինի նաև այցելություններով Ազգային Ժողով, դատարաններ և այլն, նաև հյուրեր կունենանք դրսից։
  4. Որոշեցինք, որ ստուգատեսը նաև հաշվետվության յուրահատուկ ձև է, հետևաբար կունենանք նաև ընդհանրապես տարվա ընթացքում իրագործած նախագծերի ներկայացման ու քննարկման կլոր սեղաններ։