12.14.2018

  1. Հնչյունափոխություն. գտիր տրված բառերում հնչյունափոխությունը.
    գիրուկ, գիսավոր, դիմակ, դիպված, իջնել, միջակ, շիջել, պիտանի, վիմագիր, տիրույթ, Ներսիսյան, զինվոր, հանդիսություն, իգական, գիտունիկ։
  2. Լրացու բաց թողած տառերը և կետադրիր։
    Ճրա-ով մարդն ըն-ացավ առջևից իսկ Միքայելը հետևեց նրան դողդոջ-ն քայլերով։ Ճանապարհը մութ էր խոր-ուբոր- և Միքայելը շարժվում էր առաջ աչքը պահած առջևից լռելյայն ըն-ացող հաղթահասակ տղամարդու ոտքերին։
    Հեռվում մի թույլ լույս առկայծեց ու կարծես մարեց միթե խա-կակնք էր։
    Պարոն հասանք հնչեց ուղեկցող տղամարդու բամբ ձայնը։
    Ականակիր խավարը ճեղքելով Միքայելի ականջին հասան ծանոթ երգի հոգին թունդ հանող խրոխտ հնչյունները։
    Նրա ռունգերը ջղագ-գի- թ-թ-ացին սիրտը թ-րտաց կուր-քն անհանգիստ ելև-ջեց։
    Այնքան անակնկալ չէր պանդոկի գոյությունը որքան  անակնկալ էր այդ երգը օտարության մեջ։ Ուրեմն իր սերունդը դարձել է պատմություն դարձել երգ ու վիպասանք հասնելով մինչև նոր աշխարհի ափերը։ Նա մի վայրկյան սրդողա- կանգ առավ։ Բնակորույս աստանդականի ներքին ցավից ըն-արմացած նրա հոգում ինչ-որ բան կարոտագին խլրտաց։ Տեսնես ով բերեց այդ երգն այդտեղ։ Այդ երգը իրողություն էր և ոչ թե գ-գ-ված ուղեղի մտա-ածին պատրանք։ Եվ այդ երգը ահա գալիս էր տակնուվրա անելու իր խռովահույ- հոգին։
  3. Առաջին երեք նախադասություններից դուրս գրիր գոյականները, որոշիր դրանց հոլովն ու հոլովումը։
  4. Տրված բառերը բառակազմական վերլուծության ենթարկիր.օրինակ՝ ուսուցիչ-ուս (արմատ)+ույց(ածանց)+իչ(ածանց)։

Գրականություն, ախորժակ, գետնատարած, վերելք, անվանարկում, անսահմանություն, նավագնացություն, անվավեր, խորհրդաժողով, կայարանապետ։

Գրականություն

Կարդա առակները։

Առաջադրանքներ.

  1. Առակների խրատը գնահատիր. եթե համաձայն ես, բեր համապատասխան օրինակ ժամանակակից կյանքից, եթե համաձայն չես, բեր հակառակ օրինակը։
  2. Սաադիի մասին տեղեկություններ փնտրիր համացանցում, ամենահետաքրքիր փաստերը գրիր քո բլոգում։
  3. Բնութագրիր Սաադիի առակները. ա) սահմանիր առակը, բ) այս առակները որքանով են այդ սահմանմանը համապատասխան, գ) այս առակները ինչ երեք հատկանիշով կբնութագրես (բեր օրինակներ), դ) ինչ ազդեցություն ունեն այս առակները քեզ վրա, ե) ուրիշ անվանում տուր Սաադիի այս առակներին։