- Կարդա օրվա լրատվականները (tert.am, armenpress, news.am, lragir.am և այլն) և լրաքաղ կազմիր։
- Կետադրիր տրված նախադասությունները.
- Ահա երևաց քաղաքի հայրը քաղաքագլուխ Մաթևոս բեյը։
- Ո՞ւր էիր երեկ ամբողջ օրը։
- Դնմացը փողոցում էլեկտրական քոշոր լամպն է։
- Ձորում Բասուտա գետի մյուս ափին թառել են մի քանի տներ։
- Ես ու որսորդ Անտոնը հենց հաջորդ կիրակի առավոտ կանուխ բռնեցինք անտառի ճանապարհը։
- Ընդարձակ սենյակը իր տիրոջ քեռի Դավոյին մասին շատ բան էր ասում։
- Ինքը հայաստանցի Ավետիսն էլ չէր պատմում ընդհանուր հավաքից։
- Շներից մեկը ցերեկով գողացել էր դուրսը տակառի մեջ թրջոց դրած կաշին։
- Մուխանը քրտինքը սրբելով տիրուհուց տիկին Վարսենիկից հետո գովում է իր ապրանքը։
- Իբրև զորականի Վարդանին ժողովուրդը սիրում էր։
3. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր.
Հեռվում Վանա լճի ալ-ետող ջրերի վրա երևաց մի լաստանավ որ հանդիսավոր դանդաղությամբ սահում էր դեպի Նարեկ գյուղը։ Լաստախելի մոտ ղեկաթիակը բռնած կանգնել էր ջլուտ մի տղամարդ մոտ հի-ուն տարեկան արևից ու քամուց թրծված դեմքով ալեխառն մազ-մորուքով։ Թեև փչում էր սառը քամի բայց նա սովորականի պես վեր էր քշտել քա-անե վերնաշապիկի թևքերն ու անդրավարտի-ի փո-քերը և կկոցած աչքերով կենտրոնացած նայում էր Ա-թամար կղզու ափին ար-անացած վանականին։ Երևում է սրբատես վանականը համընդ-անուր ուշադրության ու երկյուղա-ության առարկա էր։ Փոքրիկ տղան որ նստած էր լաստի մեջ և ակն-դետ հետ-ում էր հոր շարժումներին տարակուսած հարցրեց
Հայրիկ այդ վանականը ճ-նավոր է։
Գրիգոր Նարեկացին է տղաս ապաշխար-ում է թեև ամենասուրբ մարդն է աշխար-ում։
Գրականություն
- «Սասնա ծռեր» խաղ-մրցույթի նախապատրաստում։
- Միսաք Մեծարենցի, Վահան Թեքեյանի, Զահրատի, Մկրտիչ Հաճյանի, Մուշեղ Իշխանի՝ սովորողների ընտրած բանաստեղծությունների ընթերցում, մեկնաբանություն։ Ձայնագրման նախապատրաստում։
ՀԱՏՈՒԿ
- Կարդա այս տեքստը.
Պերուում մի շուն ուտելիք է փնտրել գյուղի ջրատար խողովակում։ Նա մոլորվել է, բայց հետո մի անցք է գտել: Բայց այդ անցքը հազիվ բավարարել է գլխին: Շունը հայտնվել է թակարդում, որովհետև գլուխը մի կողմում է մնացել, իսկ մարմինը՝ մյուս: Մարդիկ նրան ջուր են տվել, չնայած նրանք փրկարարներ չեն եղել: Նրանք մեծացրել են անցքն այնքան, որ շունը կարողանա դուրս գալ: Շունը փրկվել է առանց վնասվածքների: Մարդիկ հուսով են, որ այդ շունը հիմա հարմարավետ տուն կգտնի:
2. Պատասխանիր հարցերին
- Որտե՞ղ է դեպքը եղել։
- Ի՞նչ էր անում շունը ջրատար խողովակում։
- Ինչո՞ւ շունը ամբողջ մարմնով չի կարողացել անցնել անցքից։
- Ինչպե՞ս են մարդիկ փրկել շանը։