11.16.2018

Հայոց լեզու

Գոյականական անդամի լրացումները, դրանց հետ կապված կետադրությունը։

Գոյականական անդամի լրացումները և կետադրությունը

  1. Լրացրու տառերը և կետադրիր։

Երբեք Հաճի աղան քաղաքի նշանավոր մեծատունը այդպես շփեր- չէր փոխել քայլերն իրենց տնից խանութ գնալիս։ Այն Հաճի աղան որի որի հն-րյա փողոցով անցնելն իսկ մի հանդես էր աղայական։ Կերպասե շալի վզին փաթաթած ու-տի վիզը առաջ երկարած սապատավոր քիթը ցցած հայա-քը դեպի հեռուն ըն-անում էր նա դանդաղ քայլերով։
Ծիսակար-ի նման անխուսափելիգ գործելակերպ ուներ գիտեր որ-աքարով սալարկված խոր-ուբոր- փողոցի ամեն դարուփոս ու պատռվածք։ Արծաթազ-ծ գլխով գավազանը լպ-ծուն ցեխի մեջ դիմհար տալով գերագույն խնամքով կանցներ վտանգավոր տեղը։ Հաճի աղան թույլ տվեց որ կապույտ մահուդե տաբա-ի փո-քերը ցեխոտվեին  մեկ ինը տարի առաջ անդրանիկ որդուն թաղելիս և մեկ էլ այսօր երբ իմացավ որ թուրք զորքը հա-թականորեն մոտենում է իրենց սահմանամեր- քաղաքին։ Կյանքի չարին ու բարուն տեղյակ Հաճի աղան լավ գիտեր որ երբեք չես սպասի վտանգը գա ու փեշիցդ բռնի պետք է ժամանակին որսաս խուսափելու պահը։

2. Գտիր տրված բառերի բացատրությունները բացատրական բառարանից

Գավիթ, դերձան, փարախ, մրուր, դրասանգ, եղրևանի, նախճիր, դիպակ, սյուք, շամբ, երիվար, անապական, անդուլ, դժնի, անգո, անըստգյուտ, բարձիթողի, անագորույն, անշեջ, զտարյուն։

3. Լրաքաղ արա օրվա լուրերից, սեփական մեկնաբանությունդ գրիր լուրի շուրջ։

Գրականություն

  1. Ավ. Իսահակյան

«Պատրանք». սովորողների գրած հնգյակների ընթերցում

«Անհաղթ Խալիֆան» ընթերցում, քննարկում.

  • Պատասխանատվություն և անձնական ընտրություն
  • Պացիֆիզմ. դրականն ու բացասականը։
  • Պատերա՞րզմ, թե խաղաղություն ամեն գնով։
  • Ինչի մասին է այս պատմվածքը։

«Մի հին չինական զրույց» ընթերցում, քննարկում.

  • Բնական օրենք և հասարակական օրենք։
  • Հնարավո՞ր էր կանխել սփռվող չարիքը։
  • Հասարակության որ հատկանիշներն են նման իրավիճակների ստեղթման պատասխանատուն։
  • Ինչպիսի՞ն պիտի լինի հանրությանը վերաբերող որոշումը նույն հանրությանը չվնասելու համար։

Առաջադրանքներ

  1. Տեղեկություններ գտնել Ավետիք Իսահակյանի մասին։
  2. Էսսե գրել՝ «Ինչի մասին է գրում Ավետիք Իսահակյանը»