11.26.2018

Նախորդ դասի տեքստի ստուգում

  1. Ուղղիր տրված բառերի սխալները

Ուխտադրույժ, տարրընթաց, ուղղեգրություն, ընդդարմանալ, կցկվել, պարկել։

2. Գտիր տրված բառերում կատարված հնչյունափոխությունը (հնչյունափոխությունները).

փխրուն, մանրավաճառ, եզրային, ծնրադիր, բարձրաձայն, արկղիկ, երփներանգ, ցածրահասակ, ծանրաձող, դստրիկ, մեղրածոր, կատրծրանալ, սանրել, փոքրիկ։

3. Կազմիր բարդ բառեր՝ ընտրելով սյունակներում տրված բառերից մեկական արմատ.

26

4. Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի բացատրությունը.

Ակնածել, թախանձել, գանահարել, անրջել, խարազանել, ամիճ, անթացուպ, կռուփ, ասպար, բույր, ակութ, գեղմ, գուղձ, ըմպանակ, ամեհի, ուրույն, բռնազբոսիկ, զգլխիչ, արգասավոր, ազնավուր։

5. Օրվա նորություններից լրաքաղ արա, քաղածդ լուրը նաև մեկնաբանիր 2 նախադասությամբ։

Գրականություն

  1. Ավ.Իսահակյանի կարճ պատմվածքների շուրջ սովորողների էսսեների ը)նթերցում, քննարկում։
  2. Կարդա Ավ. Իսահակյանի «Ռավեննայում» և «Մի մրահոն աղջիկ տեսա» բանաստեղծությունները։
  3. Նկարագրիր «Ռավեննայում» բանաստեղծության կառուցվածքը։
  4. Փորձիր բացատրել ենթատեքստը։
  5. Ուրիշ վերնագիր դիր բանաստեղծությանը։ Փորձիր պարզել՝ ինչո՞ւ է հեղինակը վերնագրել «Ռավեննայում», ի՞նչ կապ ունի այս բանաստեղծությունը իտալական քաղաքի հետ («Բանաստեղծը Ռավեննայում»
  6. Հնգյակ գրիր «Հավերժություն» թեմայով։
  7. «Մի մրահոն աղջիկ տեսա» բանաստեղծությունից կնոջ արտաքինը ներկայացնող բոլոր բառերը, բառակապակցությունները առանձնացրու։ Փորձիր հեղինակի վերաբերմունքն այդ կնոջ նկատմամբ կռահել, գրավոր շարադրիր նկատառումներդ և հիմնավորիր դրանք բանաստեղծությունից քաղած տողերով։
  8. Փորձիր հենց հիմա անգիր արտասանել այս բանաստեղծություններից մեկը։