09.10.2018

Գրականություն
«Սասունցի Դավիթ» համահավաք բնագրի 1-ին ճյուղի քննարկում. 

  • Գտիր տեքստից համապատասխան հատվածները և պատասխանիր հարցերին.
  1. Երբ Բաղդադի խալիֆը ուզում էր կնության առնել Ծովինարին, Գագիկ թագավորի պալատում վեճ սկսվեց։ Մի մասը համաձայն էր, որ Ծովինարը դառնա կռապաշտ (կուռքեր պաշտող) թագավորի կինը, որովհետև Հայաստանն այդպես չէր ավիրվի, իսկ մյուս մասը դեմ էր, որովհետև համաձայն չէր այդպես զիջման գնալ թշնամի թագավորին։ Ո՞ւմ որշումը վճռական դարձավ։
  2. Բաղդադի խալիֆը ընդունում է, որ Ծովինարի ունեցած երեխաները նաև իր երեխաներն են։ Ինչպե՞ս պատահեց, որ որոշեց սպանել եղբայրներին։
  3. Սանասարն ու Բաղդասարը փախան Խալիֆի երկրից, բայց ոչ մի երկրում նրանց չէին ընդունում, ապրելու տեղ չէին տալիս։ Ինչո՞ւ։
  4. Ի վերջո, Թևաթորոս անունով թագավորը ընդունում է տղաներին իր երկրում՝ ծառայության։ Բայց մի օր նա էլ է հրաժարվում երբայրներին ապաստան տալուց։ Ինչպե՞ս է դա լինում։
  5. Որտեղի՞ց են ձեռք բերվում Քուռկիկ Ջալալին, Թուր Կեծակին ու Խաչ Պատերազմին։
  6. Ի՞նչ փորձության է ենթարկում ձին Սանասարին։
  7. Ինչպե՞ս է պատահում, որ մի անգամ Բաղդասարը սուր է ճոճում եղբոր դեմ։
  8. Ի՞նչ փորձություն են անցնում Սանասարն ու Բաղդասարը՝ իրենց հարսնացուներին գտնելու համար։
  • Ընտրիր մի հատված, ձայնագրիր։ Գրավոր ( բլոգումդ) մեկնաբանիր ընտրությունդ։

 

Հայոց լեզու

  • Գտիր սխալները և ճշտիր.
  1. Մի՞թե ես հանցագործ ես , որ հսկում ես բոլոր քայլերիս։
  2. Հայրը միշտ բատարել էր որդու բոլոր ձեռնարկումներին։
  3. Ինձ ներողություն մի՛ խնդրիր չարած սխալներիդ համար։
  4. Իր կրոնն ու հայրենիքին ուրացողից ոչ մի լավ բան չսպասես։
  5. — Ես առարկում եմ այդ պաշիոնին նրա նշանակվելը,- ասաց տնօրենը։
  6. Ամբողջ ժողովուրդը պապանձված կանգնել էին՝ ասես խլացած Բուղայի սպառնալիքների առաջ։
  7. Այս ամենը վկայում են, որ վերահսկողությունը պատշաճ մակարդակի վրա չի եղել։
  8. Զոհրակի զորքը սրընթաց անցան գետը, և սկսվեց մարտը։
  9. Բաներ կա, որ եթե իմանաս, կզայրանաս։
  10. Պետական բոլոր մուծումները ձեռնարկության կողմից կատարվել է ժամանակից շուտ։
  • Տրված բաղադրիչները դասավորիր մեկ բարդ նախադասության մեջ տրամաբանական հաջորդականությամբ.

ա) և սարահարթի վրա երևաց լեռնային գյուղը՝ առանց ծառերի, առանց այգիների, օղակված կանաչ մարգագետիններով և բաց առուներով

բ) կեսգիշերին աղմկում խոր ձորերում

գ) լռում են լեռան սառույցներից իջնող այդ առուները

դ) հետո ես և Ցոլակը  իջանք ձորակը, նորից բարձրացանք

ե) իսկ երբ արևը զարթնում է

զ) որոնց ջրերը արևամուտին վարարում են։

  • Առանձնացրու բաղադրիչ նախադասությունները և գրիր որպես պարպզ նախադասություններ։ Որտեղ անհրաժեշի է, փոփոխություններ արա։