02.08.2019

Հայոց լեզու և Գրականություն

«Երկու սև ամպ» բանաստեղծության շուրջ էսսեների ընթերցում։

«Թմկաբերդի առումը» պոեմի ընթերցանություն

  1. Մեկնաբանիր նախաբանը. ինչի՞ է նախապատրաստում ընթերցողին հեղինակը աշուղի միջոցով։
  2. Գտիր Թաթուլի նկարագրությունները։
  3.  Գտիր Թմկա տրուհու նկարագրությունները։
  4. Բնութագրիր Նադիր Շահին՝ բերելով հիմնավորումներ պոեմից։
  5. Թմկա տիրուհու արարքը բնորոշիր գրավոր շարադրանքով։

Դերանունների տեսակները

  1. Անձնական-անձ ցույց տվող
  2. Ցուցական- մատնացույց անող (սա, դա, նա, սույն, նույն, միևնույն, այս, այդ, այն, այսպես, այդպես, այնպես, նույնպես, այստեղ, այնտեղ, այդտեղ, նույնտեղ….)
  3. Հարցական- ո՞վ, ո՞ր,  ե՞րբ, որքա՞ն, ի՞նչ, ինչպե՞ս, որտե՞ղ, ինչու՞….
  4. Հարաբերական — ով, երբ, ինչ, որքան, ինչպես, որտեղ։ ինչու….
  5. Որոշյալ- ողջ(ը), ամբողջ(ը), ամեն մեկը, ամեն մի, բոլոր(ը), յուրաքանչյուրը…
  6. Անորոշ -մի, ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, որոշ, դույզն-ինչ….
  7. Ժխտական — ոչ մի, ոչ ոք, ոչինչ
  8. Փոխադարձ — իրար, միմյանց, մեկմեկու։

«Թմկաբերդի առումը» պոեմից և «Իմ երգը»  բանաստեղծությունից դուրս բեր գոյականները, թվականները, դերանունները։ Որոշել դրանց քերականական կարգերը։