03.18.2019

Վերաբերմունքային խոսքի մասեր.

Վերաբերականներ՝ գնահատողական վերաբերմունք.

  1. հաստատական-այո՛, անխոս, իհարկե, անշուշտ, անպայման, անտարակույս, ինչո՞ւ չէ…
  2. ժխտական-ո՛չ, չէ՛, բնավ
  3. երկբայական-ասես, արդյոք,, գուցե, դժվար թե, թերևս, ինչպես երևում է…
  4. գնահատողական-ափսոս, ավաղ,  հազիվ թե, հավանաբար…
  5. սաստկական-անգամ, էլ, իսկ, մանավանդ, հենց, անգամ, մինչև իսկ…
  6. սահմանափակման-գեթ, գոնե, միայն, թեկուզ, լոկ, սոսկ… և այլն։

Առաջադրանք. Գտի՛ր վերաբերականները.

Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։

Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։

Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։

Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…

Ձայնարկություն՝ զգացմունք, կոչ, նմանաձայնություն արտահայտհող բառեր.

ա՜, ա՜խ, է՜հ, հե՜յ, տո՛, ուռա՜, վա՞յ, ջու-ջու, փըխկ, խըշշ, հո, դե…

Առաջադրանք. տեքստից գտիր վերաբերականներն ու ձայնարկությունները.

— Էդ հո էշն է,— խոսեց քեռի Անդրիասը։— Գելն էշի հետ խաղում է, խաղում ու ականջներն իրեն քաշում, առաջը փախսը հարում։ Էշն ընկնում է ետևիցը, իբրև թե հալածում է։ Էսպես հեռացնում է, հասցնում մի ապահով տեղ ու ետ դառնում ուտում․․․ Դրա համար էլ ասում են՝ «Իշի գերեզմանը գիլի փորն է»։
— Ոչխարն էլ է գիլի ետևիցն ընկնում,— նկատեց մի ուրիշը։
— Հենց գելն էլ էդ երկուսին՝ էշին ու ոչխարին, ամենից շատ է սիրում։
— Իսկ ամենից քիչ մոտենում է խոզին ու գոմշին։
— Բա իծի՞ն։
— Պա՜, իծի բանը ծիծաղ է։ Խամ գելն իծին բռնած ժամանակը՝ էծը էնպես է ճղղում, որ գելը թող է անում, փախչում։
— Բայց մի՞թե գելն էդքան անվախ ու համարձակ մոտենում է գյուղին,— հարց տվի ես։

2. Ընդգծված բառերը վերլուծիր ձևաբանորեն։

Գրականություն

  1. Կարդա բանաստեղծությունը, որոշիր՝ հայերենի որ տարբերակով է գրված։ Դարձրո՛ւ բանաստեղծությունը արևելահայերեն։ Տեղեկություններ գտիր Միսաք Մեծարենցի մասին, ամենահետաքրքիր տեղեկությունները հավաքիր քո բլոգում։

Գիշերն անոյշ է, գիշերն հեշտագի՜ն,
Հաշիշով օծուն ու բալասանով.
Լուսեղէն ճամբէն ես կ’անցնիմ գինով՝
Գիշերն անոյշ է, գիշերն հեշտագին…։

Համբոյրնէր կու գան հովէն ու ծովէն,
Համբոյր՝ լոյսէն որ չորս դիս կը ծաղկի,
Այս գիշեր Տօն է հոգւոյս՝ Կիրակի՜,
Համբոյրնէր կու գան հովէն ու ծովէն ։

Բայց լոյսն իմ հոգւոյս քիչ քիչ կը մաշի՜
Շրթունքս են ծարաւ միակ համբոյրին…։
Ցնծագին գիշեր է լոյս ու լուսին՝
Բայց լոյսն իմ հոգւոյս քիչ քիչ կը մաշի…։