04.05.2019

Պարզ ընդարձակ նախադասություն (ենթակա+ստորոգյալ+ լրացումներ)
Գոյականական արդամի և բայական անդամի լրացումներ։

Առաջադրանք.

  1. Տեքստում գտիր, թե նշված բառերը որ անդամի լրացումն են՝ գոյականի, թե՞ բայի։ Յուրաքանչուրի դիմաց գրիր այն հարցը, որին դա պատասխանում է։

Առնետների վրա փորձ են արել։
Դիդյե Դեզորը՝ Նանսի քաղաքի՝ վարքային բնագիտության լաբորատորիայի մի գիտնական, վեց առնետի տեղավորել է մի վանդակի մեջ, որ ոսումնասիրի նրաց լողալու ընդունակությունը։ Վանդակից միայն մի ելք կար՝ դեպի լողավազան։ Կերամանին հասնելու համար հարկավոր էր լողալով անցնել այդ ավազանը։ Շուտով պարզվեց, որ ոչ բոլոր առնետներն են գնում կերի հետևից։ Դերերը հետևյալ կերպ են բաշխվում. երկու ստրուկ, երկու շահագործող, մեկ անկախ լողորդ և մեկ քավության նոխազ։
Երկու ստրուկները լողում էին՝ կեր բերելու։ Հենց վերադառնում էին վանդակ, երկու շահագործողներն այնքան էին սրանց ծեծում ու գլուխները սուզում ջրի մեջ, մինչև որսը բաց թողնեին։ Ստրուկներն իրենց բաժինն ստանում էին միայն տերերին կերակրելուց հետո։ Շահագործողները երբեք կուշտ ուտելու համար լողալով չէին անցնում ավազանը։ Նրանց համար հերիք էր լողորդներին քոթակելը։
Անկախ լողորդը բավականին ուժեղ էր և չէր ենթարկվում շահագործողներին։ Քավության նոխազը ո՛չ լողալ էր կարողանում, ո՛չ շահագործողներին վախեցնել։ Նա պարզապես կռվի ժամանակ թափված փշուրներն էր հավաքում։
Խմբի նույնատիպ կառուցվածք՝ երկու ստրուկ, երկու շահագործող, անկախ մեկ լողորդ և մեկ քավության նոխազ, առաջացան փորձի բոլոր քսան վանդակներում։
Որ հիերարխիայի մեխանիզմն ավելի լավ պատկերացնի, Դիդյե Դեզորը նույն վանդակի մեջ տեղավորեց վեց շահագործողների։ Նրանք ամբողջ գիշեր կռվեցին, իսկ առավոտյան  դերերն արդեն բաշխված էին սովորական սխեմայով՝ երկու շահագործող, երկու ստրուկ, մեկ անկախ լողորդ և մեկ քավության նոխազ։
Վեց ստրուկների, վեց անկախ լողորդների և վեց քավության նոխազների վրա փորձը նույն արդյունքը տվեց։
Այս փորձերի ևս մի արդյունք Նանսիի գիտնականները պարզեցին՝ բացելով փորձարկվողների գանգերը և վերլուծելով նրանց ուղեղի վիճակը։ Սթրեսի ամենակործանիչ ազդեցությանը ենթարկվել էին ոչ թե քավության նոխազների, ոչ թե ստրուկների ուղեղները, այլ շահագործողներինը։ Նրանք վախեցած են եղել, որ ստրուկները կդադարեն իրենց ենթարկվել։

2. Գտիր բոլոր ստորոգյալները, որոշիր՝ պարզ ստորոգյալ են, թե՞ բաղադրյալ։

 

Գրականություն

Գրիգոր Զոհրապի «Մեղա՜, տեր» նովելի շուրջ զրույց։ Տեքստի բովանդակությունը։

  • Փորձիր գնահատել Մարտիրոս աղայի անցած ճանապարհը։
  • Փուլերի բաժանիր նրա հոգեբանական կերպարանափոխությունը։
  • Բնութագրիր Մարտիրոս աղային գրավոր։
  • Նշիր 3 բառ, որ առաջին անգամ այս տեքստում ես հանդիպում։
  • Դուրս գրիր այն հատվածը, որ, ըստ քեզ, պարունակում է հիմնական ասելիքը։

Գրառում բլոգում՝ «Զոհրապի «Մեղա՜, տեր» նովելի ասելիքը» թեմայով։

Այլընտրանք. Կարդա Գրիգոր Զոհրապի «Ռեհան» նովելը։ 

  • Ընդգծիր նկարագրությունները։
  • Բնութագրիր տղային՝ իր կատարծ նկարագրությունների հիման վրա։
  • Նշիր3 տարբերություն արևմտահայերենի և արևելյան հայերենի միջև։
  • Բացատրիր ասելիքը։ Գրառում արա՝ «Ռեհան» նովելում ներկայացված իրադրության գնահատումով (պատահո՞ւմ է նաև մեզ հետ այդպիսի բան, ինչի՞ց է, որ տեսնում ենք այն, ինչ ուզում ենք տեսնել, ինչպե՞ս  նք վերաբերվում, երբ բացահայտում ենք մեր տեսողական խաբկանքը և այլն)։