04.12.2019

Հայոց լեզու

Պարագաներ. հանգամանքներ։

Տեղ, ժամանակ, ձև, չափ, պայման, պատճառ, նպատակ, հիմունք (ըստ, համաձայն, հիման վրա կապերով և բացառական կամ գործիական հոլովով), զիջում (հակառակ, չնայած, հանդերձ, փոխանակ, փոխարեն կապերով ձևավորվող)։

Առաջադրանք.

  1. Գտիր պարագաները և որոշիր տեսակները։
  2. Որոշիր՝ ինչ խոսքի մասով կամ ինչ կապակցությամբ են արտահայտված դրանք։
  • Արձագանքը գալիս է բարձր սարից և դեռ յոթ անգամ պիտի դրնգա։
  • Նա ընդհատեց իր երգը և միամիտ պարզությամբ պատասխանեց իմ հարցին։
  • Լուսադեմին քարանձավի մարդիկ մեկ-մեկ ցրվում էին։
  • Ես նորից եմ թերթում իմ տետրը։
  • Այն կինը ծովափին խոստումի բառեր ասաց։
  • Լևոնը կանգնեց դռան առաջ, ձեռքը տարավ գրպանը, շոշափեց բանալին, որ գրպանում տաքացել էր։
  • Նա կտուրների վրա ջինջ ձայնով այլևս չի երգում։
  • Եվ այս հանդիմանությունից հետո Լուսինեն լռեց։
  • Այդ րոպեին Լևոնը հանկարծ շրջվեց պատուհանի կողմը։
  • Ձին կայտառ վրնջում է, խաղացնում ականջները։
  • Դուք վառում եք կավե ճրագները և կռացած ներս մտնում։
  • Խոտը բարձրանում էր մինչև կովի կուրծքը։
  • Բանալին պտտվեց երկու անգամ, և ապակյա դուռը բացվեց։
  • Անցորդը շտապում էր՝ փոքրիկ դռնակներից մեկը բախելու։
  • Տնօրենը հաստատել է այդ ծրագիրը և հանձնել մեր բաժնին՝ կատարելու։
  • Պատերազմի դեպքում քաղաքական համաձայնագրերը սառեցվում են։
  • Դրական արձագանքի պարագայում նախագիծը դառնում էր օրենք։
  • Հրապարակն այդ ժամանակ ծփում էր մի արտասովոր դեպքից։
  • Շատ գյուղեր տրակտոր տանել չէր լինում ճանապարհ չլինելու պատճառով։

Գրականություն

  1. «Կանաչ դաշտը» պատմվածքի շուրջ սովորողների էսսեների ընթերցում։
  2. Կարդում ենք վրացական գրականություն. Էռլոմ Ախվլեդիանի. Վանոն և Նիկոն
  • Մանրապատումներում այլաբանությունը։ Սովորողների մեկնաբանություններն ու ընդհանրացումները։ Վերացարկում ըստ կարդացած մանրապատումների։