04.23.2019

  1. Ապրիլի 19-ի երկրորդ առաջադրանքի ստուգում։
  2. Ապրիլի 22-ի առաջադրանքի ստուգում։

Կետադրական մի քանի խնդիրներ.

  • Թվարկվող անդամներն իրարից անջատվում են ստորակետով, եթե միացված չեն և, ու, կամ շաղկապներով։
  • Բարդ նախադասության բաղադրիչները սովորաբար անջատվում են ստորակետով, միանում շաղկապով։ Բարդ համադասական նախադասության բաղադրիչները կարող են նաև չմիանալ շաղկապով։ Իսկ բարդ ստորադասական նախադասության բաղադրիչները միանում է նաև հարաբերական դերանունով։ Եթե բարդ ստորադասական նախադասության կապակցման միջոցը զեղչվում է, փոխարենը բութ է դրվում։ Եթե զեղչված է լինում որովհետև շաղկապը, փոխարենը միջակետ է դրվում։
  • Ուրիշի ուղղակի մեջբերվող խոսքն ունի երկու տեսակ՝ ներքին կամ վաղուց ասված խոսք՝ մտածեց, գրել է, ասել է և նման ասացական բայերին հաջորդող, և բարձրաձայն արտասանվող, սովորաբար երկխոսական։ Մեջբերվող ուղղակի խոսքով նախադասությունն ունենում է երկու մաս՝ հեղինակի խոսք և մեջբերվող խոսք։ Հեղինակի խոսքը մեջբերվող խոսքի նկատմամբ լինում է նախադաս, միջադաս, վերջադաս։
    Ներքին խոսքի ժամանակ  հեղինակի նախադաս խոսքը անջատվում է միջակետով, ուղղակի խոսքը գրվում է չակերտների մեջ, վերջակետը դրվում է չակերտը փակելուց հետո։ Հեղինակի միջադաս խոսքը անջատվում է երկու կողմից ստորակետ-գծով՝ առանց փակելու չակերտները։ Դրանք փակվում են ուղղակի խոսքի վերջում։ Վերջադաս դիրքում ուղղակի խոսքից հետո փակվում են չակերտները, հետո՝ ստորակետ-գիծ և հեղինակի խոսքը։
  • Կոչականը նախադասության անդամ չի դառնում և նախադասության անդամներից անջատվում է ստորակետով։ Կոչականը միշտ շեշտ է կրում։ Եթե կոչականը նախադաս լրացում ունի, շեշտը անցնում է այդ լրացման վրա։

Բարձրաձայն մեջբերվող խոսքը գրվում է նոր տողից, գծիկով։ Եթե հեղինակի խոսքը նախադաս է, նրանից հետո դրվում է միջակետ։ Եթե միջադաս է կամ վերջադաս, անջատվում է ստորակետ-գծով։

2. Տրված տեքստում լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Մարզպետունի իշխանն այդ օրը զվար- տեսք ուներ հա-ել էր տոնական զգեստ։ Գլխին դրել էր պո-պատյա արծաթազար- սաղավար- սպիտակ ցցունքով և նախարարական զինանշանով։ Փայլփլում էին պղնձյա լանջապանակը բազպանները սրունքներին ամրացված երկաթահյուս զանգապանները և ճտ-ավոր կոշիկները։ Ծանր սուրը  արծաթազ-ծ պատյանով լրացնում էր նրա զինվորական զար-արանքը։
Երբ ամենքը իրենց տեղերը բռնեցին իշխանն առաջացավ դեպի հովանոցի սյունաշարը և կանգնելով մա-մա-յա սանդու-քի վերին աստիճանին խրո-տ ձայնով խոսեց
Ազնիվ իշխաններ և իշխանուհիներ սիրելի զինակիցներ մեր քաջազն արքան Աշոտ Երկաթը անհաջողությունից քաշվել է կաքավաբերդ և փակվելով անառիկ ամրոցում սպասում է մեր օգնությանը։ Գահը թափուր է։ Ո՞վ պիտի մտածի հայրենիքի փրկության համար։ Երդվում եմ իմ հայրենիքի արևով որ չեմ վերադառնա իմ ընտանիքի գիրկը մինյև վերջին հագարացին չհալածվի Հայաստանից։

3. Տեքստից գտիր երեք հնչյունափոխված բառ, նշիր՝ ինչ հնչյունափոխություն է կատարվել։