05.06.2019

Հայոց լեզու

Մեջբերվող ուղղակի խոսք։ Վերածումը անուղղակիի։ Մեջբերվող խոսքի ու հեղինակի խոսքի շարադասությունն ու կետադրությունը։

Առաջադրանքներ

  1. Փոխի՛ր մեջբերվող ուղղակի խոսքի շարադասությունը և համապատասխանաբար փոխիր կետադրությունը։
  • Եկավ դևն ու հարցրեց.
    — Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին. Չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել։
  • Տեսնելով հյուրերին՝ տանտերն ընդառաջ է գալիս ու ասում.
    -Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք, բոլորիս էլ շատտ ուրախացրիք դուք ձեր գալով։
  • – Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում,- ասաց ընկերս, երբ հանդիպեցինք։
  • –Տեսնում եմ,- անթաքույց դժգոհությամբ ասաց մեզ սպասավորը,- խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք։
  • –Մեն-մենակ եմ եկել, հա՛յր,-խոնարհվելով շշնջաց որդին,- մի՛ մտածիր անցյալի մասին։
  • –Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին,- ասում է Արիստոտելն իր աշակերտներին,- պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։
  • Մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով՝ ասաց.
    -Էհ, չգիտեմ, որդիս, հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ։
  • Կրտսեր քույրս, հենց որ մենանկ էինք մնում, ասում էր.
    -Ընչացքդ արդեն սևացել է. տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք։
  • Ճանաչեցի՞ր ինձ,- հարցրեց Սահակը ծերունուն,- դու իմ հոր զինակիցն ես եղել։
  • Տեսնելով տնօրենին՝ քարտուղարը հարցրեց.
    -Ինչո՞ւ եք մնում քաղաքում. չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում։
  • Ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ.
    — Դու, սիրելի՛ս, լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ։

2. Տրված ուղղակի մեջբերվող խոսքով նախադասությունները վերածեք անուղղակի խոսքով նախադասության։

Գրականություն

Կարդում ենք Համո Սահյանի բանաստեղծությունները։ «Անունդ տալիս» , «Ուր որ նայում եմ»,  «Իմ քարափներն ու ես» , քո ընտրությամբ։

  1. Ընտրիր այն բառերը, որ հաճախ ես տեսնում Համո Սահյանի բանաստեղծությունների մեջ։
  2. Տպավորությունդ գրիր Սահյանի բանաստեղծությունների մասին. ինչն է շատ հիշում, ինչպե՞ս է նկտարագրում, ի՞նչ զգացում ես ունենում կարդալով և այլն։