12.11.2018

Հայոց լեզու

  1. Կարդա «Զաբուղոն»նովելը, գտիր 5 բառ, որ մինչ այդ չէր հանդիպել, կամ ուրիշ իմաստով էր հանդիպել։
  2. Արևելահայերեն դարձրու ստորև բերված հատվածը։
    Օր մը տղուն մեկը կապվեցավ անոր ու հետը ամուսնանալ առաջարկեց. այն վայրկյանեն գողի սերը անտանելի լուծ մը դարձավ իրեն։ Ալ չկրցավ սպասել անոր, գիշերները լուսցնել, ժամադրություններուն գտնվիլ, սա պարտեզին մեջ, կամ ան լերան վրա. ամեն առթիվ գանգատեցավ, բողոքեց, ու լացավ. մյուսը կը զարմանար. ինչո՞ւ այս արցունքը, չէ՞ մի որ առաջվան պես կը սիրեին իրար. ի՞նչ փույթ մնացածը. Զաբուղոն իր առանձնացած կյանքովը, միամիտ մարդու հատուկ անծալք գաղափարները կը պարզեր։- Ի՞նչ պիտի ըլլա ասոր վերջը, կը հարցներ աղջիկը։

    Ասոր վե՞րջը. Զաբուղոն երբեք չէր խորհած ատոր. ընդհակառակը կը փափագեր որ վերջը չգա։

    Այն ատեն հուսահատած՝ հոժարությամբ բաժանում ձեռք բերելե այս նշանտուքեն, որ օրհնված պսակե ավելի ամուր ու հաստատ կ՚երևար, դիվային խորհուրդ մը անցավ մտքեն. գիշեր մը ոստիկանները կանչեց ու ձերբակալել տվավ Զաբուղոնը։

  3. Ներկայացրու Զաբուղոնի մտքերը, երբ տեսավ, որ Վասիլիկը ուրիշ ընկեր ունի։ Պատկերացրու՝ Վասիլիկը նկատում է Զաբուղոնին։ Փորձիր կարդալ Վասիլիկի մտքերն այդ պահին (գրավոր)։
  4. Գրավոր ուրիշ վերնագիր դիր նովելին։Նովելի՝ այդ վերնագիրն արդարացնող երկու հատկանիշ ասա։ Ինչպես է ազդում քեզ վրա այս նովելը, ինչ մտքեր է առաջացնում։ Դու ինչպես ես վերաբերվում այս նովելին։  Շարադրանքդ  ավարտիր մի մեջբերումով նովելից, որ ամենադիպուկն ես համարում։