11.22.2018

Հայոց լեզու

  1. Նախադասություն։ Նախադասության անդամներ։ Գլխավոր և երկրորդական անդամներ։ Համառոտ և ընդարձակ նախադասություններ։
    Առաջադրանքներ. շարահյուսական վերլուծության ենթարկիր տրված նախադասությունները։
  • Խոսակցությունն ավելի հաճելի էր նրան։
  • Մարդիկ ու մեքենաները անցուդարձ էին անում։
  • Անտառն ավելի գեղեցիկ էր թվում։
  • Այժմ անձրևում է։
  • Վերջապես խախտվեց լռությունը։
  • Բարակ անձրևը իր միլիոնավոր մատներով թակում էր հոգնած զինվորների վերարկուները։
  • Այնուհետև ամբողջ օրը բանտի բոլոր խցերից լսվում էին անեծքի դառնաշունչ խոսքեր։
  • Բեղանին դրված թույլ ճրագը հազիվ էր լուսավորում մռայլ սենյակի ծխոտ, սև պատերը։
  • Ռուբենը մտքում նեղանում էր նրա այդ տարօրինակ հանգստությունից։
  • Դա մի չոր ու ցամաք, հասակավոր կին էր՝ բարի, մշտաշարժ, խստադեմ։

2. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
Ոսկեհանդեր- աշուն էր։ Անըն-մեջ մաղում էր տա-տկալի անձրևը։ Նստած իր այգու տա-տակամած քո-տիկում ալեզար- թավ ընչա-քներով ութսունի-ամյա Եղիազար պապը խելացի աչքերով խոհուն կիսախու- պատուհանից լռելյայն նայում էր Արագածի մշուշով երիզված ձյունափա- գագաթներին։ Ներանձնացած ինչ էր խորհում դժվար էր գուշակել։ Տասնի-ը տարի առաջ երբ հանկարծամահ եղավ կինը Փիրուզ մայրիկը  նա ներա-փոփ տարավ այդ վիշտը և թվում էր հազիվ մի ամիս դիմանա բայց դիմացավ նրան ապրելու ու վշտին դիմակայելու մղեցին ան-ա-րում աշխատանքը հողը ազգին ինչ-որ բանով օ-տակար լինելու պատրաստակամությունը։

Մեղմ արծաթահնչ-ուն ձայնով սիրում էր խրատել Մարդը բարությամբ է գեղեցիկ։

3.Լրաքաղ արա օրվա հետաքրքիր նորություններից։

Գրականություն

Ավ.Իսահակյան. «Համբերանքի չիբուխը»

  • Բարոյական օրենք և արժեքներ։
  • Մարդ և հասարակություն հարաբերությունները (ինչն է ընդունելի, ինչը՝ մերժելի և ում համար որ օրենքն է ընդունելի)
  • Անհատի վերաբերմունքը կյանքին, իր շրջապատին, ինքն իրեն։
  • Սեփական հոգու հետ հաշտվելու ճանապարհը (Օհան ամու կերպարը)։
  • Համբերանքի չիբուխ-խաղաղության ծխամորճ։

Մեկ նախադասությամբ՝ ինչպիսի մարդ է Օհան ամին։

Հաջորդ դասի համար կարդալ «Աբու Լալա-Մահարին»