03.14.2019

  1. Սովորողների՝ չարենցյան թեմաներով էսսեների ընթերցում։
  2. «Դանթեական առասպել» պոեմը. գրելու ժամանակաշրջանը, Չարենցի անձնական փորձը։
  3. Ընթերցանություն. Պոեմում գտնել այն հատվածները, որտեղ՝
  • երևում է, որ երիտասարդները չէին պատկտերացնում,թե ինչ է պատերազմը
  • երևում է առաջին առնչությունը պատերազմի դաժանությանը
  • Գրող-մտածողի մտքերը կյանքի ու մահվան շուրջ
  • Հերոսների տրամադրության և աշխարհի նկատմամբ վերաբերմունքի փոխվելը
  • Տեսածի ազդեցությունը հոգեբանության վրա
  • Վերահաս մահվան իշխանությունը
  • Պատերազմող կողմերի միատեսակ դատապարտվածությունը
  • Պատերազմի այլանդակ դեմքը՝ մարդուն մարդու սիջից հանող, բացառող
  • Պատերազմ անցած մարդու որակական փոփոխությունը. կենդանի մեռել՝ ընկերոջ հոգում թաղվելը
  • Ապրելը՝ տհաճ պարտականություն։

Տպավորությունների ամբողջացում, մտքերի փոխանակում։  

Հայոց լեզու

  1. Լրաքաղ արա օրվա հետաքրքիր լուրերից։
  2. Ձևաբանական և շարահյուսական վերլուծության ենթարկիր հետևյալ նախադասությունը.

Նաիրյան այդ հնամյա քաղաքն ամեն ինչով նման էր նաիրյան բոլոր հին ու նոր քաղաքներին. փոքր էր, ոչ բազմամարդ, խարխուլ ու փոշոտ։