04.03.2019

Նախապատրաստում չինական փիլիսոփայության շուրջ քննարկման։

  1. Խաղի նախապատրաստում. ընտրել դրույթներից մեկը (խորհուրդ՝ 2, 9, 12, 13, 16, 17, 19, 24, 25, 26, 33…), գրել երկու թղթի վրա. մեկը՝ + նշանով, մյուսը՝ -, ծալել, գցել ամանի մեջ։
  2.  Խառնած թղթերից յուրաքանչյուրը քաշում է մեկը։ Ովքեր քաշել են + նլշանով դրույթը պաշտպանում-ապացուցում են այդ դրույթը։ Ովքեր քաշել են — նշանը, մերժում են դրույթը։
  3. Շարադրանք-տպավորություն՝ ինչ ես ստանում չինական փիլիսոփայության այս դրույթներն ուսումնասիրելով։
  4. Ընդհանուր խաղի համար ընտրել-պատրաստել նոր դրույթներ, տպագրել դրանք  ապրիլի 9-ի խաղի համար։