Հեռավար ուսուցում

Հեռավար ուսուցմամբ սիրելի՛ սովորող,

ահա, սկսվել է նոր ուսումնական տարին։ Ես Հասմիկ Ղազարյանն եմ (CV-1)՝ ձեր՝ Հայոց լեզվի և գրականության ուսուցիչը։ Շատ եմ սիրում մեր լեզուն՝ իր բազմաշերտ բառապաշարով, քերականական կարգերով։ Սիրում եմ նաև գրականությունը, համարում եմ, որ գրքի, ստեղծագործության ընթերցումը զրույց է գրողի հետ։ Կարևոր է հեղինակին «լսել» կարողանալը։ Դու այդ դեպքում ծանոթանում ես ևս մեկ, գուցե քո տեսակետից տարբերվող տեսակետի, լայնացնում ես քո դիտանկյունը։ Լեզվից ու գրականությունից շատ սիրում եմ երեխաներին՝ ձեզ։ Ձեզ հետ հետաքրքիր է, որովհետև հնարավորություն եք տալիս ծանոթանալու ձեր սերնդի մտածողությանն ու աշխարհընկալմանը։

Որպես առաջին պարապմունք՝ առաջարկում եմ ծանոթանալ միմյանց հետ։ Ես ներկայացա։ Ներկայացեք խնդրեմ նաև դուք. գրեք՝ քանի տարեկան եք, որտեղ եք ապրում, ինչով եք սիրում զբաղվել։ Գրեք, թե ինչքան եք կարևորում սովորելը, ինչ ակնկալիքներ ունեք հեռավար ուսուցումից։ Նշեք նաև, թե որ ժամերին է հարմար պարապմունքն անցկացնել, եթե աշխատելու լինենք skype-ով, տեսազանգով կամ վայբերով, նաև google-ի տիրույթում՝ տեքստի վրա համաժամանակյա աշխատանք կատարելիս։ Հարկավոր է տեղավորվել 9.30-15.30 ժամանակահատվածում։ Չմոռանաք նաև ձեր հեռախոսի համարն ու skype-ի հասցեն գրել։

Այն աշխատանքները, որոնք անմիջական շփում չեն ենթադրում, կգտնեք իմ բլոգում՝ այստեղ։

Սպասում եմ ձեր առաջին արձագանքին։

 

Advertisements