14-րդ դաս

«Կարդում ենք Թումանյան» նախագիծ

Կարդա Հովհ.Թումանյանի «Լոռեցի Սաքոն» պոեմը։
  1. Պոեմից դուրս գրիր այն գոյականները (առարկաները), որոնք մարդ չեն, բայց մարդու հատկանիշ են ստացել այս ստեղծագործության մեջ (անձնավորվել են)։ Օրինակ՝ ժայռերը նոթեը կիտել են (ճակատի կնճիռները հավաքել են, մռայլվել են)։
  2. Պոեմից գտիր Սաքոյին նկարագրող տողերը՝ ինչ արտաքին ունի (օրինակ՝ հապա մի նայիր հսկա հասակին՝ հաղթանդամ է)։
  3. Փորձիր պոեմում շարադրված դեպքերը վերլուծելով եզրակացություն անել՝ ինչի՞ց խելագարվեց աժդահա լոռեցի Սաքոն։
  4. Հովհաննես Թումանյանի կենսագրությունից 3-4 հետաքրքիր փաստ գտիր։