22-րդ դաս

Լեզվից՝

Գոյականական անդամի լրացումները և կետադրությունը

Կետադրիր տրված նախադասությունները

  1. Այդ լեռնային ճաապարհը հատում է Արաքսը ռուս-պարսկական սահմանը։
  2. Նրանից բարձր միայն երկու պաշտոնյա կա այսինչը և այնինչը։
  3. Ներքևը գետափի մարգերում կանչում էր գիշերահավը։
  4. Խոհանոցում այլ պնակների մեջ կանաչի է քաղցր սոխ, համեմ, կոտեմ։
  5. Խաչատուրը նստեց պարսկական ձևի ծալապատիկ։
  6. Հեղինակը բարեկամին ցույց տվեց գրքի նկարները Երևանի բերդը և Արարատը։
  7. Դատական ատյանը որոշեց Թովմասին իբրև ղեկավարի յոթ օրով նստեցնել մենախուց։
  8. Այդ գիտնականը որպես փիլիսոփա և հին գրքերի սիրահար քաղաքում հռչակված էր։
  9. Իրիկնաժամին նստում եմ մենակ կանաչ առվի մոտ ուռիների տակ։
  10. Մենք քո խոնարհ ծառաներս յոթ եղբայր ենք։

 Գրականությունից՝

Կարդա Վահան Տերյանի բանաստեղծությունները։ Գրիր դրանց ընդհանուր բնութագիրը՝ հիմնականում ինչի մասին են, ինչ բառեր է հեղինակն ավելի շատ օգտագործում, ինչ գույն ու ձև են ստանում այդ բառերից Տերյանի բանաստեղծությունները։ Համացանցից գտիր Տերյանի կենսագրությանը վերաբերող հետաքրքիր փաստերը, վերաշարադրիր դրանք։

Առաջարկվող այլ բանաստեղծություններ։