6-րդ դաս

10-րդ դասարն

Կարդում ենք Ռիչարդ Բախի «Չկա այդպիսի վայր՝ հեռու» մանրապատումը և «Ողջույն» բանաստեղծությունը։
Առաջադրանքներ.

Չկա այդպիսի վայր՝ հեռու

  • Փորձիր մեկնաբանել «Իրականում մղոններն արդյո՞ք մեզ կարող են բաժանել ընկերներից։ Եթե դու ցանկանում ես Ռեյի հետ լինել, մի՞թե արդեն նրա հետ չես» նախադասությունը:
  • Քո կարծիքով ի՞նչ է սովորեցնում ճայը, երբ ասում է. «ճշմարտությունը չի դադարում ճշմարտություն լինելուց այն պատճառով, որ դու դեռ չես հանգել նրան»:
  • Դու ինչպե՞ս ես հասկանում հետևյալ հատվածը. «Դու նրանց երեխան չես, ում հայր ու մայր ես անվանում: Արկածներով լի այս պայծառ ճամփորդության ժամանակ, որի նպատակն է իրերի էությանը հասու լինելը, Դու նրանց կյանքի ուղեկիցն ես»:
  • Հավանեցի՞ր պատմությունը։ Քեզ դուր եկած հոգերը դուրս գրիր քո բլոգում։

Ողջույն

Ճիշտ պնդումներն ընդգծիր.

  • Հեղինակը խոսում է իր մայրիկի հետ։
  • Հեղինակը խոսում է իր ընթերցողի հետ։
  • Հեղինակն ասում է, որ աշխարհը խավար է։
  • Հեղինակն ասում է, որ խավարում կարող ես հեշտությամբ պատկերացնել՝ ինչ ուզում ես։
  • Բանաստեղծության միտքն այն է, որ մենք ենք ստեղծում մեր աշխարհը։
  • Բանաստեղծության երկրորդ հատվածում գրված է, որ մենք պետք է միշտ նայենք հայելու մեջ։
  • Բանաստեղծության երկրորդ հատվածի միտքն այն է, որ մեր կյանքը մենք ինքներս ենք դասավորում։
  • Բանաստեղծությունը սովորեցնում է մարդկանց կասկածամտորեն մոտենալ։
  • Բանաստեղծությունը սովորեցնում է հույսդ միայն քեզ վրա դնել։
  • Բանաստեղծությունը սովորեցնում է սիրել ինքդ քեզ։

 

Այլընտրանք

Կորտասարի «Փոքրիկ դրախտ» պատմվածքը։

Կատարիր այս առաջադրանքները.

  1. Գեներալ Օրանգուի երկրի բնակիչներն ինչո՞վ էին չափում երջանկությունը։
  2. Ո՞վ էր սահմանել, որ երջանիկ են ձկնիկներ ունեցողները։
  3. Պետությունը՝ գեներալը, հոգո՞ւմ էր, որ բոլորը ձկնիկներ ունենային։
  4. Որիեղի՞ց կամ ինչպե՞ս էին ձեռք բերում ձկնիկները նրանք, ովքեր գումար չունեին անմիջապես վճարելու դրանց համար։
  5. Ի՞նչ շահ ուներ գեներալն անձամբ իր քաղաքացիների այդպիսի երջանկությունից։
  6. Քաղաքացիները իրո՞ք երջանիկ էին քո կարծիքով։
  7. Կարճ շարադրանք գրիր՝ «Ինչ է երջանկությունը» թեմայով՝ հիմնավորումներդ ու հերքումներդ քաղելով Կորտասարի պատմվածքից։
  8. Տեղեկություններ գտիր Խուլտո Կորտասարի մասին։ Այդ տեղեկությունը, ինչպես նաև պատմվածքի այն տողերը, որոնք քեզ հետաքրքիր կթվան, գրառիր քո բլոգում։