Հնչյունափոխություն

Հնչյունափոխությունը մի հնչյունի փոխվելն է մեկ այլ հնչյունի կամ ընդհանրապես դուրս գալը՝ սղվելը։

Հայերենում հնչյունափոխություն տեղի է ունենում հիմնականում շեշտի տեղափոխության պատճառով։ Սովորաբար հայերենում բառերի վերջին վանկն է շեշտվում։ Երբ բառը վերջից աճում է՝ վերջածանց, արմատ է ստանում կամ քերականական վերջավորություն, շեշտը նոր կցված մասի վրա է անցնում։ Դրա հետևանքով կարող է նախորդ շեշտակիր ձայնավորը հնչյունափոխվել։ Օրինակ՝ ձեռագի՛ր- ձեռագ(ի)րե՛ր- այստեղ ի-ն դարձել է ը, որը ստեղծել է  գաղտնավանկ՝ չի գրվում։

Այսպես՝ հայերենում հնչյունափոխվում են Է(ե), ի, ու, ը ձայնավորները և յա, ույ, յու երկհնչյունները։

Ձայնավորների հնչյունափոխությունը

  1. իը (սիրտ-սրտալի, օրագիր-օրագրային, ինձ-ընձուղտ, իղձ-ը՚ձալի, քեռակին-քեռակնոջ);  ի-յ (որդի-որդյակ, կղզի-կղզյակ, ալի-ալյակ), ի-սղում (մորթի-մորթապաշտ, մեծահոգի-մեծահոգություն) ; ի+ա — ե (այգի+ա+պան-այգեպան)
  2. ու-ը (տուն-տնային, սուտ-ստել), ու-վ (առու-առվակ, ձու-ձվածեղ), ունչ-ընչացք, ու-սղվում է (ամուր-ամրանալ, անասուն-անասնապահ)
  3. է-ի (էգ-իգական, էջ-իջնել, կես-կիսել).
  4. ը-սղում- կարծ(ը)ր- կարծրանալ, աստ(ը)ղ-աստղային և այլն։

Երկհնչյունների հնչյունափոխությունը.

  1. յա-է(ե)՝ մատյան-մատենադարան, պատյան- պատենավոր
  2. ույ՝ ա) պարզ ու՝ կույր-կուրանալ, թույն-թունավոր, բույր-բուրել…
    բ)ույ-ը՝ բուլն-բնավեր, քույր-քրոջ
    գ) սղվում է՝ սառույց-սառցարան, կապույց-կապտուկ
  3. յու —ը՝ ձյուն-ձ(ը)նհալ, յու-սվում է՝ արյուն-արնագույն, ալյուր-ալրաղաց։