17-րդ դաս

Միջին դասարանների համար

«Կարդում ենք» նախագծի շրջանակներում՝ Հովհաննես  Թումանյան. պատմվածքներ

Կարդա Թումանյանի պատմվածքներից «Եղջերուի մահը»,  «Գելը»։ Կատարիր առաջադրանքները.
  1. Դուրս գրիր երկու պատմվածքներից այն տողերը, որոնք տեղեկություն են պարունակում կենդանիների վարքի մասին։
  2. Դուրս գրիր այն տողերը, որտեղ կենդանու և մարդու համեմատություն կա։
  3. Վերաբերմունքդ արտահայտիր երկու պատմվածքների մասին։
  4. Շարադրություն գրիր՝ «Անտառի բնակիչներն ու հյուրերը» թեմայով (կամ ինքդ վերնագիր ընտրիր գրելու համար մարդկանց ու վայրի կենդանիների մասին)։
Advertisements