2-րդ դաս

10-րդ դասարան

Վ.Սարոյան. «Ծիծաղ» ։ Կարդալ պատմվածքը։ Պատասխանել հարցերին և կատարել առաջադրանքները.

  • Ինչո՞ւ է ուսուցչուհին տղային պահել դասարանում դասից հետո։
  • Ի՞նչն է տղայի համար ավելի անտանելի. որ ընկերներից առանձնացվել է, թե՞ որ ստիպված է ծիծաղել առանց պատճառի։
  • Ինչո՞ւ է տղան այնուամենայնիվ սկսում ծիծաղել։ Չէ՞ որ այդ պահանջը համարում էր իր նկատմամբ ավելի խիստ բռնություն, քան ֆիզիկական պատիժն է։
  • Փորձիր մեկնաբանել «Նա ծիծաղում էր աշխարհի բոլոր սրտաշարժ բաների վրա, որոնց համար լալիս են բարի մարդիկ» արտահայտությունը։
  • Տղայի տեսանկյունից բնութագրիր ուսուցչուհուն։
  • Ի՞նչ ես կարծում, միջադեպը որևէ բան տվե՞ց տղային։
  • Քո կարծիքով աշխարհն իր բովանդակությամբ՝ կեղծ մարդիկ, անազատ վիճակներ, ծիծաղելի դեպքեր, ընկերներ, լաց լիող, բայց  քեզ պատժող ուսուցիչ, լա՞վն է, թե վատը։
  • Ինչ ես կարծում, վերջում տղան ինչի՞ համար էր լաց լինում։

Համեմատիր պատմվածքը Սարոյանի՝ քո կարդացած ուրիշ ստեղծագործությունների հետ։ Եզրակացություն արա՝ ի՞նչ ընդհանուր բան կա Սարոյանի ստեղծագործություններում։ Եթե չիմանաս, որ հեղինակը Սարոյանն է, ինչի՞ց գլխի կընկնես, որ նա է։

11-րդ դասարան

Իսահակյանի «Մի հին չինական զրույց» և «Անհաղթ Խալիֆան» պատմվածքները։

Եկեք քննարկումը ծավալենք հետևյալ հարցերի շուրջ.

  1.  Առաջին պատմվածքի դեպքում՝ ո՞վ է երկրում տիրող անարդար հալածանքների պատասխանատուն։ Դուք խնդրի ի՞նչ լուծում եք տեսնում։
  2. Երկրորդ պատմվածքի դեպքում՝ որքանո՞վ է հնարավոր խուսափել պատերազմներից պարզապես չպատերազմելով։ Ինչպե՞ս է հնարավոր խուսափել պատերազմից։ Գտեք և ներկայացրեք պացիֆիզմի մասին տեղեկություններ և երևույթի նկատմամբ ձեր վերաբերմունքն արտահայտեք։
Advertisements