Լեզվից՝
Գոյականական անդամի լրացումները և կետադրությունը
Կետադրիր տրված նախադասությունները
- Այդ լեռնային ճաապարհը հատում է Արաքսը ռուս-պարսկական սահմանը։
- Նրանից բարձր միայն երկու պաշտոնյա կա այսինչը և այնինչը։
- Ներքևը գետափի մարգերում կանչում էր գիշերահավը։
- Խոհանոցում այլ պնակների մեջ կանաչի է քաղցր սոխ, համեմ, կոտեմ։
- Խաչատուրը նստեց պարսկական ձևի ծալապատիկ։
- Հեղինակը բարեկամին ցույց տվեց գրքի նկարները Երևանի բերդը և Արարատը։
- Դատական ատյանը որոշեց Թովմասին իբրև ղեկավարի յոթ օրով նստեցնել մենախուց։
- Այդ գիտնականը որպես փիլիսոփա և հին գրքերի սիրահար քաղաքում հռչակված էր։
- Իրիկնաժամին նստում եմ մենակ կանաչ առվի մոտ ուռիների տակ։
- Մենք քո խոնարհ ծառաներս յոթ եղբայր ենք։
Գրականությունից՝
Կարդա Վահան Տերյանի բանաստեղծությունները։ Գրիր դրանց ընդհանուր բնութագիրը՝ հիմնականում ինչի մասին են, ինչ բառեր է հեղինակն ավելի շատ օգտագործում, ինչ գույն ու ձև են ստանում այդ բառերից Տերյանի բանաստեղծությունները։ Համացանցից գտիր Տերյանի կենսագրությանը վերաբերող հետաքրքիր փաստերը, վերաշարադրիր դրանք։
Առաջարկվող այլ բանաստեղծություններ։
Advertisements