3-րդ դաս

10-րդ դասարան

Կարդա Վ.Սարոյանի «Պատերազմը» պատմվածքը։

  • Ի՞նչ է նշանակում «պատերազմ» թիկունքում գտնվող մարդկանց համար ըստ այս պատմվածքի։
  • Քո կարծիքով այդ երեխաները դաժա՞ն են, անդաստիարա՞կ են, անընկերասե՞ր են։ Միտքդ հաստատիր հեղինակի տողերով։
  • Ինչպե՞ս է պատմողը բնութագրում նրանց, ում գլխում առաջինը դաժանության միտք ծագեց։
  • Բնութագրիր Հերմանին ու նրա մորը ըստ այս հատվածի.
    Երբ նրանք տեսան, որ Հերմանը, միևնույն է, կայզերին չի ատելու, բաց թողին։ Նրանք Հերմանի վրա ծիծաղում էին ու ծամածռվելով կապկում էին նրա լացը, նրա ետևից ըեկած հրում, հարվածում ու քացահարում էին։ Նրանք դա անում էին ամբողջ ճանապարհին, մինչև Հերմանենց տան աստիճանները, բայց նա չփորձեց փախչել։ Հերմանը գավիթի աստիճաններով բարձրանում էր, երբ մայրը տանից դուրս եկավ ու տեսավ նրան։ Մայրը նետվեց դեպի որդին ու օգնեց նրան տուն մտնել։ Նա ապշած էր ու տղաներին ոչ մի խոսք չասաց։ 
  • Մեկնաբանիր վերջին հատվածը և ըստ դրա բնութագրիր Գրիգորին.
    Այդ գիշեր, երբ անկողնում էինք, ես իմ եղբայր Գրիգորին հարցրի.

    — Գրիգոր, դու ատո՞ւմ ես գերմանացիներին։

    Եվ իմ եղբայր Գրիգորը հարցրեց.

    — Ի՞նչ:

    Ես մի անգամ էլ հարցրի.

    — Դու գերմանացիներին ատո՞ւմ ես, Գրիգոր։

    Միառժամանակ նա ոչինչ չասաց, բայց ես գիտեի, թե ինչ է մտածում:

    — Ոչ, ես նրանց չեմ ատում,— ասաց նա։— Թե ինչն եմ ատում, չգիտեմ: Բայց մի բան ատում եմ` դրանց այսօրվա արածն եմ ատում։ Դա եմ ես ատում: Այ հենց դա է, որ ես ատում եմ:

  • Որպես այլընտրանք առաջարկում եմ կարդալ նաև «Գաստոնը»։

11-րդ դասարան

Իսահակյանի «Համբերանքի չիբուխը»։ Փորձիր բնութագրել Օհան ամու վերաբերմունքը աշխարհին։ Անպայման ասածդ հաստատիր հեղինակի տողերով։ Օհան ամին պատմվածքում ներկայացված է երիտասարդությունից մինչև ծերություն։ Ուշադիր եղիր՝ վերաբերմունքը նո՞ւյնն է մնացել։

Advertisements