4-րդ դաս

10-րդ դասարան
Սարոյանի  «Մեքսիկացին» պատմվածքը։
Հորեղբոր ու տղայի՝ պատմողի բնութագիրն ըստ իրենց խոսքի և գործի (հակասությունները, դրանից բխող նրանց վերաբերմունքը աշխատանք փնտրողների նկատմամբ)
Մեքսիկացու բնութագիրը։
Էսսե գրիր՝ «Բարեհոգությունն աշխարհի նկատմամբ» թեմայով՝ ի նկատի ունենալով այս պատմվածքի հերոսներին։
«Գաստոնը» պատմվածքը
  • Նկարագրիր հոր բնակարանը։ Բնութագրիր հորը՝ ըստ այդ նկարագրի։
  • Ներկայացրու աղջնակի վերաբերմունքի փոփոխությունը «Գաստոնի» նկատմամբ հոր վերաբերմունքից հետո։
  • Փորձիր բնութագրել աղջնակի մորը։
  • Ինչո՞ւ է հեղինակը վերջում համեմատում Գաստոնին ու տղամարդուն։ Ինչո՞վ են նրանք նման։
11-րդ դասարան
Իսահակյանի «Մեր պատմիչներն ու մեր գուսանները» բանաստեղծությունը։ Պատասխանիր հարցերին.
  • Ե՞րբ և ի՞նչ առիթով է գրվել այս բանաստեղծությունը։
  • Ի՞նչ բառերով է բնութագրում պատմիչներին։ քո բառերով ներկայացրու նրանց կյանքը։
  • Պատմիչներն ի՞նչ են տալիս մարդկանց իրենց պատմություններով։
  • Իսկ ինչպե՞ս են ապրում գուսանները։ Նրա՞նք ինչ են տալիս մարդկանց։
  • Ի՞նչ ես կարծում, կարո՞ղ ենք որևէ կողմի աշխատանքը ստորադասել մյուսի աշխատանքից։ Ինչո՞ւ։

6-7-րդ դասարան

Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վիպակից Հոմերի ճառը քթի մասին՝ «Ճառ մարդկային քթի մասին»։

Առաջադրանքներ.

  • Նշիր, թե Հոմերի ճառը որտեղ է սկսվում, որտեղ վերջանում (տեքստն արտագրիր word-ի ֆայլում, որ վրան աշխատես)։
  • Տարբեր գույներով ներկիր ճառի այն հատվածը, որտեղ.
    ա) խոսում է, թե ինչ է քիթը
    բ) ինչ տեսակի քթեր են լինում
    գ) ի՞նչ կիրառություն են քթերն ունենում։
  • Գտիր «քիթ» բառով դարձվածքները, որ Հոմերը մեջբերում է (դարձվածքը փոխաբերական իմաստով արտահայտությունն է. օրինակ՝ քիթը վազել (գրիպ լինել), քիթը ուրիշի գործերի մեջ խոթել (խառնվել ուրիշի գործերին) և այլն։
  • Ինքդ Հոմերի օրինակով ճառ գրիր մարդկային աչքի մասին։ Չմոռանաս՝ ճառդ պիտի սկիզբ ունենա, աչքի տեսակների մասին տեղեկություն ունենա, դրա կիրառությունները նշի։ Եվ անպայման պիտի վերջաբան ունենա։ Հիշիր նաև, որ «աչք» բառով էլ շատ դարձվածքներ կան՝ աչքով տալ, աչք մտնել և այլն։
Advertisements