7-րդ դաս

  1. «Ուսումնական աշուն» նախագծի շրջանակներում վիրտուալ ճամփորդության կազմակերպում սովորողի բնակավայրով (շարադրանք, աուդիոնյութ կամ տեսանյութ)
  2. Կարդում ենք «Սասունցի Դավիթ» էպոսը։ Տեքստում գտնում ենք տրված հարցերի պատասխանները.2-րդ ճյուղ.

  • Քեռի Թորոսը Մհերին ուղարկում է Գորգիկ իշխանի մոտ։ Ի՞նչ նպատակով է ուղարկում։
  • Ինչո՞ւ որոշեցին, որ Մհերին ձի է անհրաժեշտ որսի գնալու համար։ Ի՞նչն էր խանգարում առաջվա նման վազելով որս անելուն։
  • Գորգիկ իշխանի երկրից վերադառնալիս մարդիկ նայում էին Մհերին և ծիծաղում։ Ի՞նչն էր այդ զվարճանքի պատճառը։
  • Ինչպե՞ս է Մհերը «Առյուծաձև» մականունն ստանում։
  • Ի՞նչ փորձություն է հաղթահարում Մհերը՝ Արմաղանի հետ ամուսնանալու համար։
  • Ինչպե՞ս է պատահում, որ Մհերը Մսրա Մելիքի հետ հաշտության պայման է կապում և ինչ պայման էր դա։
  • Ինչո՞ւ է Արմաղանը երդվում, որ Մհերին չի ընդունի որպես ամուսին, եթե նա գնա Մսր։
  • Ինչո՞ւ Մհերը չէր կարող մերժել Իսմիլ խաթունի՝ Մսր գնալու հրավերը։
  • Ինչո՞ւ են երդմնազանց լինում Մհերն ու Արմաղանը, ո՞րն էր նրանց երդմնազանցության «վարձը»։

3.  Կարդալ  Իտալո Կալվինոյի «Խիղճը» պատմվածքը։

Առաջադրանքներ

  • Գտիր Լուիջիին արդարացնող և մեղադրող երկուական փաստարկ։
  • Ըստ քեզ՝ ինչ է պատերազմը։ Ներկայացրու պատերազմի ամենաանարդար կողմերը։
  • Դուրս գրիր այն տողը կամ նախադասությունը, որը, ըստ քեզ, պատմվածքի առանցքն է կազմում։
  • Հիմնավորիր ընտրությունդ։
  • Այս հարցերի պատասխաններն այնպես գրիր, որ տեքստ ստացվի։

 

Advertisements