10-րդ դաս

Կարդում ենք «Սասունցի Դավիթ» էպոսը

Փոքր Մհեր

1. Փոքր Մհերը հոր դեմ մի անգամ սուր է ճոճում։ Ինչպե՞ս է դա պատահում։

2. Ի՞նչ անուղղելի հետևանք է ունենում Մհերի համար հոր դեմ կռվելը։

3. Երբ Քեռի Թորոսն ու Ձենով Հովանը գնում են Կապուտկող՝ Մհերին բերելու, ասում են, որ նա մեռել է։ Ինչպե՞ս են պարզում, որ Մհերը մեռած չէ։

4. Երբ գալիս էին Սասուն, ճանապարհին Մատաղավանք կոչվող մի վանք կար, ուր իջևանել էին Քեռի Թորոսը, Ձենով Հովանն ու Փոքր Մհերը։ Ինչպե՞ս եղավ, որ Մհերը վանքի անունը դրեց Մատնեվանք։

5. Չմշկիկ Սուլթանի դեմ կռիվ գնալիս ո՞վ էր Մհերի աջակիցը։ Ուրիշ ո՞վ էր նման աջակցություն ստացել։

6. Ինչպե՞ս է Մհերը հանդիպում իր ապագա կնոջը՝ Գոհարին և ինչ փորձություն է հաղթահարում՝ նրան արժանանալու համար։

7. Մհերը Սասունից հեռանալիս հանդիպում է քառասուն փահլևան եղբայրների։ Այդ եղբայրների կախարդ պառավ քույրը գրավել էլ հայրական գահը և սպանում ու խժռում էր քաղաքացիներին։ Ի՞նչ են առաջարկում եղբայրները Մհերին և ինչ է պատասխանում նա։

8. Մհերն ուղևորվում է Բաղդադ։ Ո՞ւմ գերեզմանն էր այնտեղ փնտրում։

9. Ինչո՞ւ Մհերը գնաց տոր ու մոր գերեզման, ի՞նչ խորհուրդ էր անում։ Ի՞նչ խնդիր ուներ Մհերը։ Հերոսներից էլ ո՞վ ուներ նման խնդիր և ինչպես լուծեց այդ խնդիրը։ Տարբերությունը ո՞րն էր։

10. Մհերն ինքն իրեն Վանի մոտ ի՞նչ փորձության է ենթարկում։ Ըստ էպոսի որտե՞ղ է հիմա Մհերը։

11. Էպոսի վերջերգում ո՞վ է հանդիպում Մհերին։ Ի՞նչ զրույց է ունենում նրա հետ։

12. Արդեն ավարտել ես «Սասունցի Դավիթ» («Սասնա ծռեր») էպոսի ընթերցումը։ Տպավորություններդ գրիր (ինչ առանձնահատկություններ ունի էպոսը, ինչ ընդհանուր բան ունեն ճյուղերն ու հերոսները, քեզ որ ճյուղն ամենից շատ դուր եկավ, որ հերոսը կամ հերոսուհին էր հետաքրքիր։ Մեր՝ ժողովրդական մտածողության ու արտահայտման ինչ առանձնահատկություն զգացիր։ Ուրիշ ազգերի էպոս կկարդայի՞ր։ Ուրիշներին խորհուրդ կտայի՞ր կարդալու «Սասունցի Դավիթը»)։

Advertisements