Աշխատանքներ և դիտարկումներ

30.11

  1. Նոյեմբերին, որպես մասնախմբի ղեկավար, հետևել եմ մասնախմբի անդամների բլոգներին, մասնախմբի անդամներից բաղկացած աշխատանքային խմբային հասցե եմ բացել, որով շփվել ենք, առաջարկել եմ հրապարակել իրականացվող կամ նախատեսվող նախագծերի ծրագրերն ու արդյունքները,  անհրաժեշտ խորհրդատվություն եմ արել, հետևել եմ զարգացումներին։ Ամսվա ընթացքում մեկ սեմինար պարապմունք եմ պատրաստել ու   անցկացրել (մանրամասները՝ այս էջում՝ ըստ ամսաթվերի)։
    Որպես դասավանդող հեռավար պարապմունքներ եմ արել համապատասխան ծրագրով սովորողների հետ, լրացրել եմ հեռավար ուսուցման փաթեթը (տես՝ «Հեռավար ուսուցում» բաժինը), «Ուսումնական աշուն» նախագծի շրջանակներում սովորողների հետ իրականացրել եմ «Վիրտուալ ճանապարհրդություն», իսկ «Սեբաստացու օրեր. Կրթահամալիրի տոն» նախագծի շրջանակներում՝ «Կարդում ենք էլեկտրոնային «Դպիրը» նախագծերը։ 
    Առկա սովորողների և նրանց օտար լեզվի դասավանդողների հետ շարունակել ենք «Թարգմանիր» պատանեկան ամսագրի թողարկումները։
    Կրթահամալիրի տոնի առթիվ դասավանդողների մի խմբի հետ  թարգմանել ենք գեղարվեստական ոչ մեծ գործեր և գիտահանրամատչելի հոդվածներ, որոնք հավաքել, խմբագրել և հրապարակել եմ «Թարգմանիչ» ալմանախում՝ «Թարգմանում են դասավանդողները» խորագրով։
  2. Առաջարկում եմ «Թարգմանիչ» ալմանախի «Թարգմանում են դասավանդողները» համարում հրապարակում ունեցող դասավանդողներին վարձատրել ըստ կատարած աշխատանքի, որն է.

  • Գեղարվեստական թարգմանություն
  1. Նարինե Բարսեղյան-                                      2 էջ (բնագրից)
  2. Աննա Մարության-                                          2 էջ (բնագրից)
  3. Լուսինե Բուշ                                                   11 էջ (միջնորդ լեզվից)
  4. Թամար Ղահրամանյան                                  8 էջ (միջնորդ լեզվից)
  • Հանրամատչելի
  1. Գայանե Թերզյան                                           3 էջ (բնագրից)
  2. Իրինա Ապոյան                                               2 էջ (բնագրից)
  3. Մրթա Ասատրյան                                           2 էջ (բնագրից)
  4. Հասմիկ Ղազարյան (ես)                                3 էջ (բնագրից)

 

26.11

Դեկտեմբերյան նախագծեր

Նոյեմբերյան նախագծերի արդյունքներ

 

08.11

Առաջին անգամ հանդիպեցի իմ ղեկավարած մասնախմբում ընդգրկված գործընկերներիս հետ։ Նախօրոք ուսումնասիրել էի բոլորի բլոգները։ Շատերին անձամբ չէի ճանաչում, բայց բլոգներից հասկացա, որ լուրջ աշխատող խումբ ունենք։ Իսկապես, մեր կրթահամալիրը կադրային ռեսուրսներով հարուստ է։ Ով ինչ ներկայացրեց, շատ հետաքրքիր էր և ուսանելի։

Մի քանի դիտարկում արեցի ընդհանրապես նախագծերի ձևակերպման և կոնկրետ նոյեմբերյան նախագծերի շուրջ։ Այսօր տեսնում եմ, որ ոմանք, ովքեր դեռ չունեին հրապարակած նախագիծ, արդեն հրապարակել են։ Ուրախանում եմ։

07.11

Նոյեմբերյան նախագծեր  (սեմինար պարապմունք)

01.11

Այսօր Նայել եմ մասնախմբի անդամների բլոգները, բացել եմ մասնախմբի ղեկավարի էջ, զետեղել եմ աշխատակարգը, խմբի անդամների ցուցակը՝ բլոգների հղումներով։ MSKH տիրույթում խումբ եմ կազմել մասնախմբի անդամներից, նամակ եմ գրել, որով առաջարկել եմ հրապարակել նոյեմբերի նախագծերը։ Եվ այս բոլորը՝ մեկ օրում։

Advertisements